«Ժողովուրդ». Ալեն Սիմոնյանից հետո Հայկ Սարգսյանի թիրախում Անդրանիկ Քոչարյանն է

Միջազգային

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ ընդհարումից հետո անցնելու է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանին: Բանն այն է, որ Սարգսյան-Քոչարյան փոխհարաբերությունները բավականին լարված են արդեն երկար ժամանակ: Հանձնաժողովի նիստերին նրանք երբեմն հրապարակային էին ընդհարվում, իսկ վերջին կաթիլը եղավ այն, որ Քոչարյանը թույլ չտվեց՝ Հայկ Սարգսյանի՝ «բանակից ազատվելու» մասին օրենքի նախագծին իր ղեկավարած հանձնաժողովը դրական եզրակացություն տա:

Հիշեցնենք, որ դեռեւս հունիսի 13-ին, երբ Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում Հայկ Սարգսյանը նախագիծն էր ներկայացնում, Քոչարյանը հորդորել էր Սարգսյանին փաթեթը հանել օրակարգից: Նրանց միջեւ թեժ վիճաբանություն էր տեղի ունեցել, որից հետո Քոչարյանի ղեկավարած հանձնաժողովը բացասական եզրակացություն տվեց նախագծին: Այդ պահից սկսած՝ Քոչարյան-Սարգսյան հակամարտությունը խորացավ:

Հայկ Սարգսյանի պահվածքը, սակայն, տարակուսելի է մի քանի հանգամանքներով պայմանավորված։ Նախ՝ Հայկ Սարգսյանը համարվում է Նիկոլ Փաշինյանի ամենամոտ պատգամավորներից։ Նա ոչ միայն վարչապետի հետ հաճախ է տարբեր միջոցառումների մասնակցում, այլեւ մշտապես ներկա է «հեծանիվ քշելու» ակցիաներին։ Երկրորդ, երբ Սարգսյանը Սիմոնյանին մեղադրում է ընկերական կապերը եւ բիզնեսային շահերը սպասարկելու համար, շատ լավ գիտի, որ նույն մեղադրանքի սլաքները կարող են ուղղվել հենց Նիկոլ Փաշինյանի աներորդի՝ ԱԺ պատգամավոր Հրաչյա Հակոբյանի, ՔՊ-ական պատգամավորներ Հայկ Ծիրանյանի, Սիսակ Գաբրիելյանի եւ այլոց դեմ։ Վերջիններս եւս նույն օղակներով սատարել են Սիմոնյանի (ըստ Հայկ Սարգսյանի) բիզնես շահ սպասարկող դիրքորոշումները։
Այս ամենի արդյունքում Ալեն Սիմոնյանը փաստացի ոչ միայն պաշտպանված է մնում իր թիմակիցներով, այլեւ դառնում է ավելի հարձակողական։ ՔՊ-ի վերջին հայտարարությունը դրա վկայությունն էր. կուսակցությունը տարածեց մոլորեցնող տեղեկություն, թե Հայկ Սարգսյանը խիստ նկատողություն է ստացել ՔՊ-ից։ Մինչդեռ ArmLur.am-ը գրել էր, որ Սարգսյանի նկատողությունը տրվել է դեռեւս ապրիլին, ոչ թե օրերս։ Սա եւս մեկ օրինակ է, թե ինչպես են կուսակցական խողովակները օգտագործվում մրցակիցներին ներսում թուլացնելու համար։

Սակայն պատմությունը չի ավարտվում միայն Սիմոնյան-Սարգսյան հակամարտությամբ։ «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները վստահեցնում են, որ շատ շուտով այս հակամարտությունը կթեւակոխի նոր փուլ. Հայկ Սարգսյանը պատրաստվում է գրոհել նաեւ Անդրանիկ Քոչարյանի դեմ։ Վերջինիս հետ, հիշեցնենք, կապված են «Ավանգարդ Մոթորս» ՍՊԸ-ի հետ տարբեր չպարզաբանված հարցեր, եւ կուսակցական շրջանակներում նա բազմիցս դավեր է նյութել իր մրցակիցների դեմ։ Աղբյուրները շեշտում են, որ հաջորդ «ռաունդում» շատ հնարավոր է ականատես լինենք «Հայկ Սարգսյան ընդդեմ Անդրանիկ Քոչարյան» բախմանը։

Չնայած Քոչարյանի փորձերին՝ «44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի» զեկույցով իր դիրքերը ամրապնդելու, անգամ վերջերս արված՝ ՔՊ-ի պաշտոնական անդամ դառնալու քայլերին, կուսակցական միջավայրում վստահ են, որ նրա երգը երգված է։ ՔՊ ապագա թիմում Անդրանիկ Քոչարյանը տեղ չունի։

Մինչ այդ, սակայն, «Ժողովուրդ» օրաթերթի ՔՊ-ական աղբյուրները պնդում են, որ առայժմ հակամարտող կողմերից որեւէ մեկին ՔՊ-ից հեռացնելու մտադրություն չունեն, ավելին՝ սեպտեմբերի 20-ին վարչության անդամներ կընտրվեն ե՛ւ Հայկ Սարգսյանը, ե՛ւ Ալեն Սիմոնյանը։ Բայց նրանց հակասությունները ոչ միայն չեն ավարտվի, այլեւ շարունակվելու են տարբեր ձեւաչափերով։ Առավել եւս, որ ներսում արդեն խնդիր է դրված՝ ՔՊ-ի հաջորդ ԱԺ նախագահի թեկնածուն ոչ մի դեպքում չպետք է լինի Ալեն Սիմոնյանը։

Այս համատեքստում ավելի ու ավելի հաճախ է շրջանառվում մեկ այլ անուն՝ Լիլիթ Մակունց։ Վերջինս ԱՄՆ-ից վերադարձել է Հայաստան, նշանակվել վարչապետի գլխավոր խորհրդական եւ, ըստ աղբյուրների, համեստորեն սպասում է իր հնարավոր ժամանակին։ Չի բացառվում, որ Ալեն Սիմոնյանի դիրքերը թուլացնելու ակցիան հովանավորվում է հենց Փաշինյանի կողմից:

Կարճ ասած՝ ՔՊ-ի ներսում նախկին թշնամիները վերածվում են դաշնակիցների, իսկ ներկա դաշնակիցները վաղը կարող են դառնալ միմյանց համար ամենավտանգավոր հակառակորդները։

Քաղաքական այս դինամիկան վկայում է միայն մեկ բանի մասին. կուսակցության ներսում խաղաղությունը դեռ երկար ժամանակ հազիվ թե վերահաստատվի. Պաշտոնակռիվը, 2026 թվականի ընտրացուցակում անցողիկ տեղ զբաղեցնելը թիմակիցներին հանել է միմյանց դեմ»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում