ԼՂ-ից բռնի տեղահանված անձինք կազատվեն տրանսպորտային միջոցի գույքահարկի տեղեկանք ներկայացնելու պարտականությունից
ՀասարակությունԼեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձինք կազատվեն տրանսպորտային միջոցը օտարելու, խոտանելու, ժառանգությամբ հանձնելու կամ հասցեի փոփոխության հիմքով վերահաշվառման, ինչպես նաև ցանկացած գրանցման-հաշվառման գործողության ժամանակ գույքահարկի վերաբերյալ տեղեկանք ներկայացնելու պարտականությունից։ Այս մասին տեղեկացրին ՆԳ նախարարությունից։
Տվյալների համաձայն՝ տեղահանման արդյունքում Հայաստան է տեղափոխվել 21․107 տրանսպորտային միջոց, որոնցից միայն 3․711-ն է վերահաշվառվել կամ օտարվել։
Նախարարության տարածած հաղորդագրության մեջ ընդգծվում է, որ Կառավարության որոշումը կնպաստի շահառուների համար բարենպաստ պայմանների ստեղծմանը և սեփականության իրավունքի արդյունավետ իրացմանը։

