ՀՅԴ-ն իր որոշումները կայացնում է գերագույն մարմնի քննարկումների միջոցով. Գառնիկ Դանիելյան

Ներքաղաքական

­Ներ­քա­ղա­քա­կան վեր­ջին զար­գա­ցում­նե­րի, այդ թվում՝ խորհր­դա­րա­նա­կան ընտ­րութ­յուն­նե­րին սպաս­վող ի­րա­դար­ձութ­յուն­նե­րի մա­սին «Ի­րա­վուն­ք»-ը զրու­ցել է ԱԺ «Հա­յաս­տա­ն» խմբակ­ցութ­յան պատ­գա­մա­վոր ԳԱՌՆԻԿ ԴԱՆԻԵԼՅԱՆԻ հետ:

— ԱԺ նա­խա­գահ Ա­լեն Սի­մոն­յանն անդ­րա­դառ­նա­լով «Հա­յաս­տա­ն» դա­շին­քին՝ հայ­տա­րա­րեց, թե կան խո­սակ­ցութ­յուն­ներ, որ ՀՅԴ-ն հ­նա­րա­վոր է ա­ռան­ձին գնա ընտ­րութ­յուն­նե­րի, իսկ ո­րոշ մար­դիկ նոր կու­սակ­ցութ­յուն­ներ մտնեն: Որ­քա­նո՞վ է սա հա­մա­պա­տաս­խա­նում ի­րա­կա­նութ­յա­նը:

— Նախ պետք է ընդգ­ծել, որ ՀՅԴ-ն­ իր ո­րո­շում­նե­րը կա­յաց­նում է մի շարք ժո­ղով­նե­րի եւ գե­րա­գույն մարմ­նի քննար­կում­նե­րի մի­ջո­ցով: Ըստ կու­սակ­ցութ­յան կա­նո­նադ­րութ­յան՝ գե­րա­գույն մար­մի­նը ո­րո­շում է քա­ղա­քա­կան ֆոր­մատ­ներն ու խմբակ­ցութ­յուն­նե­րի կազ­մը, եւ այլ քա­ղա­քա­կան միա­վոր­ներ կամ կու­սակ­ցա­կան խա­ղա­ցող­ներ ի­րա­վունք չու­նեն մի­ջամ­տել այդ գոր­ծըն­թա­ցին: Այ­սինքն՝ ձե­ւա­չա­փը եւ մաս­նակ­ցութ­յան կար­գը ո­րոշ­վում են բա­ցա­ռա­պես կու­սակ­ցութ­յան ներ­սում՝ կա­նո­նա­կարգ­ված ըն­թա­ցա­կար­գե­րով:

Ա­վե­լին, ես ան­գամ չեմ կա­րող նշել, թե ով կամ ինչ խո­սակ­ցութ­յուն­ներ է տա­րա­ծել. բազ­միցս հայ­տա­րա­րել ենք, որ դա­շինքն ինքն է ո­րո­շում իր մաս­նակ­ցութ­յան ձե­ւա­չա­փը ընտ­րութ­յուն­նե­րին: Ուս­տի՝ ցան­կա­ցած են­թադ­րութ­յուն կամ վար­կած, թե այլ ու­ժեր կամ ան­հատ­ներ կա­րող են ո­րո­շել դա­շին­քի քայ­լե­րը, չի հա­մա­պա­տաս­խա­նում ի­րա­կա­նութ­յա­նը: ՀՅԴ-ի պատ­մութ­յունն ու կա­ռույ­ցա­յին կա­նո­նա­կար­գե­րը ցույց են տա­լիս, որ կու­սակ­ցութ­յու­նը միշտ գոր­ծել է նվիր­վա­ծութ­յան եւ պա­տաս­խա­նատ­վութ­յան սկզբուն­քով, եւ այն միշտ հե­տե­ւել է ներ­քին կար­գա­պա­հութ­յա­նը՝ ան­կախ ար­տա­քին ազ­դե­ցութ­յուն­նե­րից:

— Բայց ՀՅԴ-ում քննարկ­վե՞լ է, թե ինչ ձե­ւա­չա­փով եք մաս­նակ­ցե­լու խորհր­դա­րա­նա­կան ընտ­րութ­յուն­նե­րին՝ ա­ռան­ձի՞ն, թե՞ ՀՀ երկ­րորդ նա­խա­գահ Ռո­բերտ Քո­չար­յա­նի հետ:

— Ոչ, նման քննար­կում­ներ չեն ե­ղել:

— Մի շարք ընդ­դի­մա­դիր գոր­ծըն­կեր­ներ մե­ղադ­րում են «Հա­յաս­տա­ն» դա­շին­քին՝ ստեղծ­ված ի­րա­վի­ճա­կում դի­տոր­դի դեր ստանձ­նե­լու հա­մար, թե Դուք նա­խընտ­րում եք սպա­սել հեր­թա­կան ընտ­րութ­յուն­նե­րին: Ի՞նչ կա­սեք այս մա­սին:

— Նախ, պետք է շեշ­տել, որ ձե­ւա­կեր­պու­մը տե­ղին չէ: Ի՞նչ է նշա­նա­կում դի­տորդ լի­նե­լը: Ե­թե դի­տորդ լի­նե­լը են­թադ­րում է ան­գոր­ծութ­յուն, ա­պա դա հե­ռու է ի­րա­կա­նութ­յու­նից: Ի­րա­կա­նում «Հա­յաս­տա­ն» դա­շին­քը ա­մեն օր ակ­տիվ պայ­քար է մղում: Մենք մաս­նա­կից ենք ոչ միայն խորհր­դա­րա­նա­կան գոր­ծըն­թաց­նե­րին, այ­լեւ լայ­նա­մասշ­տաբ ժո­ղովր­դա­վա­րա­կան նա­խա­ձեռ­նութ­յուն­նե­րին, հան­րա­հա­վաք­նե­րին, ֆո­րում­նե­րի եւ հան­դի­պում­նե­րի կազ­մա­կերպ­մա­նը:

­Սեպ­տեմ­բե­րի 2-ին կազ­մա­կերպ­ված հան­րա­հա­վա­քը միայն մեկ օ­րի­նակ է: Նույ­նիսկ Ազ­գա­յին ժո­ղո­վում՝ քա­ռօր­յա­յի ըն­թաց­քում, մենք ակ­տիվ ենք, մաս­նակ­ցում ենք լիա­գու­մար նիս­տե­րին, հարց ու պա­տաս­խան­նե­րի փու­լե­րին, հանձ­նա­ժո­ղով­նե­րի աշ­խա­տան­քին եւ մշտա­պես վե­րահս­կում ենք օ­րենսդ­րա­կան գոր­ծըն­թաց­նե­րը: Ե­թե այս ա­մե­նը դի­տոր­դի գոր­ծու­նեութ­յան հա­մա­տեքս­տում գնա­հատ­վի, ա­պա դա նման է ի­րա­կա­նութ­յան ա­ղա­վաղ­մա­նը:

Ա­վե­լին, մեր պայ­քա­րը ոչ միայն ներ­քին է. մենք ներգ­րավ­ված ենք մի­ջազ­գա­յին հար­թակ­նե­րում, խո­սում ենք Հա­յաս­տա­նի խնդիր­նե­րի մա­սին տար­բեր կազ­մա­կեր­պութ­յուն­նե­րում եւ մի­ջազ­գա­յին լրատ­վա­մի­ջոց­նե­րում: Սա ցույց է տա­լիս, որ դա­շին­քը ակ­տի­վո­րեն եւ հա­մա­պար­փակ կեր­պով ներ­կա­յաց­նում է իր տե­սա­կե­տը ու պաշտ­պա­նութ­յան է վերց­նում ազ­գա­յին շա­հե­րը:

­Միեւ­նույն ժա­մա­նակ, պետք է հի­շեց­նել, որ մեր մի շարք գոր­ծըն­կեր­ներ ներ­կա­յումս ա­նա­զա­տութ­յան մեջ են. այդ թվում՝ մեր գե­րա­գույն մարմ­նի ան­դամ­նե­րը, ե­րի­տա­սար­դա­կան թե­ւի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը, կու­սակ­ցա­կան եւ ոչ կու­սակ­ցա­կան մի շարք գա­ղա­փա­րա­կան ըն­կեր­ներ: Ն­րանց ա­նա­զա­տութ­յու­նը, այն խո­չըն­դոտ­նե­րը, ո­րոնք մենք հաղ­թա­հա­րում ենք, վկա­յում են այն բա­նի մա­սին, թե ինչ մար­տահ­րա­վեր­նե­րի ենք մենք առնչ­վում, եւ որ­քան կա­րե­ւոր է մեր պայ­քա­րը:

Այս ակ­տի­վութ­յու­նը միայն ար­տա­քին գնա­հա­տա­կա­նով չի ե­րե­ւում, բայց այն ի­րա­կա­նում վկա­յում է դա­շին­քի նվիր­վա­ծութ­յան եւ ան­հա­տա­կան սխրանք­նե­րի մա­սին, ո­րոնց մի­ջո­ցով պահ­պան­վում է քա­ղա­քա­կան օ­րա­կար­գը, վե­րահսկ­վում իշ­խա­նութ­յան քայ­լե­րը եւ պաշտ­պան­վում հա­սա­րա­կութ­յան շա­հե­րը:

— Հ­նա­րա­վոր հա­մա­րու՞մ եք, որ Ձեր խմբակ­ցութ­յու­նը կվե­րա­նա­յի իմ­պիչ­մեն­թի վե­րա­բեր­յալ իր դիր­քո­րո­շու­մը եւ կդնի վեր­ջա­պես ստո­րագ­րութ­յուն­նե­րը հա­մա­պա­տաս­խան փաս­տաթղ­թի տակ:

— Մենք վա­ղուց ենք տվել այդ ստո­րագ­րութ­յուն­նե­րը, եւ դրանք փաս­տա­ցի առ­կա են: Այս մա­սին նաեւ հրա­պա­րա­կա­յին հայ­տա­րա­րութ­յուն­ներ ենք ա­րել:

Այն, որ փոր­ձում են այս փաս­տը ներ­կա­յաց­նել «Հա­յաս­տա­ն>> դա­շին­քի թի­րա­խա­վոր­ման ձե­ւով, չեն հա­մա­պա­տաս­խա­նում գործ­նա­կան տրա­մա­բա­նութ­յա­նը: Մենք պայ­քա­րում ենք տար­բեր հար­թակ­նե­րում, որ­պես ա­մե­նա­մեծ ընդ­դի­մա­դիր ուժ, եւ մեր գոր­ծո­ղութ­յուն­ներն ուղղ­ված են ոչ միայն իշ­խող ու­ժի վե­րահսկ­մա­նը, այ­լեւ` ժո­ղովր­դի հետ ակ­տիվ հա­մա­գոր­ծակ­ցութ­յան ա­պա­հով­մա­նը:

­Բա­ցի այդ, դա­շին­քի պայ­քա­րը միշտ ե­ղել է ընդ­հան­րա­կան եւ ոչ ան­հա­տա­կա­նաց­ված, իսկ ար­տա­քին քննա­դա­տութ­յու­նը չի կա­րող ազ­դել այն սկզբունք­նե­րի վրա, ո­րոնց վրա հիմն­ված է ՀՅԴ գոր­ծու­նեութ­յու­նը: 

— Ռո­բերտ Քո­չար­յանն այս փու­լում իմ­պիչ­մենթ նա­խա­ձեռ­նե­լը հա­մա­րել էր ան­լուրջ, այդ դեպ­քում՝ ին­չու՞ «Հա­յաս­տա­ն» խմբակ­ցութ­յու­նը ժա­մա­նա­կին պատ­րաստ էր ա­ռա­ջադ­րել Մի­քա­յել Սր­բա­զա­նին՝ որ­պես վար­չա­պե­տի թեկ­նա­ծու:

— Ա­ռա­ջար­կը ե­ղել է, եւ 36 պատ­գա­մա­վոր­ներ հա­մա­ձայ­նութ­յուն են տվել Սր­բա­զա­նի թեկ­նա­ծութ­յա­նը: Մենք պատ­րաստ ենք ե­ղել ստո­րագ­րել եւ ա­ջակ­ցել գոր­ծըն­թա­ցին ու ո­րե­ւէ խնդիր չենք տես­նում այս­տեղ:

Այս­տեղ խնդի­րը ոչ թե քա­ղա­քա­կան, այլ ֆոր­մալ հա­մա­ձայ­նութ­յան ա­պա­հո­վումն է. անհ­րա­ժեշտ էր հա­վա­քել անհ­րա­ժեշտ ձայ­նե­րը, եւ դա պա­հան­ջում էր զգու­շա­վոր մո­տե­ցում` խու­սա­փե­լով ցան­կա­ցած ներ­քին կամ ար­տա­քին ճնշում­նե­րից:

­Սա­կայն այն հար­ցը, թե ին­չու ո­րոշ ու­ժեր փոր­ձում են այդ գոր­ծըն­թա­ցը ներ­կա­յաց­նել որ­պես «Հա­յաս­տա­ն» դա­շին­քի թի­րա­խա­վո­րում, ա­պա դա կա­րե­լի է ան­վա­նել ֆեյք եւ մա­նի­պուլ­յա­ցիա, քա­նի որ ի­րա­կա­նում դա­շին­քը միշտ ա­ռաջ­նորդ­վել է նվիր­վա­ծութ­յան, ակ­տի­վութ­յան եւ քա­ղա­քա­կան պա­տաս­խա­նատ­վութ­յան սկզբունք­նե­րով:

ՀՅԴ-ն­ ակ­տի­վո­րեն պայ­քա­րում է եւ մշտա­պես կանգ­նած է ժո­ղովր­դի շա­հե­րի պաշտ­պա­նութ­յանն ըն­դա­ռաջ: Ան­կեղծ ա­սած, երբ մեր աշ­խա­տան­քը գնա­հատ­վում է որ­պես «դի­տոր­դութ­յու­ն», դա վի­րա­վո­րա­կան է: Մենք ի­րա­կա­նում յու­րա­քանչ­յուր օր աշ­խա­տում ենք՝ ե՛ւ փո­ղո­ցում, ե՛ւ խորհր­դա­րա­նում, ե՛ւ մի­ջազ­գա­յին հար­թակ­նե­րում, որ­պես­զի երկ­րի քա­ղա­քա­կան գոր­ծըն­թաց­նե­րը ըն­թա­նան հա­վա­սար եւ ար­դար ձե­ւով:

Ն­շեմ նաեւ, որ քա­ղա­քա­կան գոր­ծըն­թաց­նե­րի հա­ջո­ղութ­յան հա­մար անհ­րա­ժեշտ է, որ­պես­զի հա­սա­րա­կութ­յու­նը նկա­տի ու­նե­նա բո­լոր այն ման­րա­մաս­նե­րը, ո­րոնք հան­դի­սա­նում են պայ­քա­րի ի­րա­կան ցու­ցա­նիշ­ներ. սա ոչ միայն ակ­տի­վութ­յունն է, այ­լեւ այն, որ դա­շին­քը չի սահ­մա­նա­փակ­վում միայն պաշ­տո­նա­կան հայ­տա­րա­րութ­յուն­նե­րով:

Ա­վե­լին, «Հա­յաս­տա­ն» դա­շին­քի ակ­տի­վութ­յու­նը գնա­հատ­վում է դեպ­քե­րով, գոր­ծո­ղութ­յուն­նե­րով, նա­խա­ձեռ­նութ­յուն­նե­րով, խորհր­դա­րա­նա­կան գոր­ծու­նեութ­յամբ, ոչ թե միայն խոս­քով: Հա­վե­լեմ, որ կու­սակ­ցութ­յու­նը մշտա­պես իր նպա­տակ­ներն ի­րա­կա­նաց­նում է միեւ­նույն ժա­մա­նակ մի քա­նի հար­թակ­նե­րում, ո­րոնք ընդգր­կում են տար­բեր աշ­խա­տանք­ներ, հան­րա­յին քննար­կում­նե­րի կազ­մա­կեր­պում, մի­ջազ­գա­յին հա­մա­գոր­ծակ­ցութ­յուն եւ շատ այլ կա­րե­ւոր հար­ցեր:

Այս լայ­նա­ծա­վալ գոր­ծու­նեութ­յու­նը չնկա­տե­լը կամ սխալ գնա­հա­տե­լը նշա­նա­կում է ա­ղա­վա­ղել ի­րա­կան պատ­կե­րը, ին­չը չի հա­մա­պա­տաս­խա­նում ո՛չ քա­ղա­քա­կան ի­րա­կա­նութ­յա­նը, ո՛չ էլ պատ­մա­կան ա­ռա­քե­լութ­յա­նը:

ԴԻԱՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում