«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Ռալֆ Յիրիկյանը դասախոսությամբ հանդես է եկել Առաջնորդության դպրոցում

Տնտեսություն

Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը դասախոսություն է կարդացել Առաջնորդության դպրոցի 2025–2026 ուսումնական տարվա մասնակիցների համար։

«Առաջնորդություն․ հիմնական սկզբունքներ» դասընթացի շրջանակներում կազմակերպված հանդիպման ընթացքում պարոն Յիրիկյանը խոսել է առաջնորդության ընդհանուր մոտեցումների մասին՝ ընդգծելով, թե որքան կարևոր է ներկայումս առաջնորդական հմտությունները զարգացնելը,  արդյունավետ հաղորդակցումը, թիմին մոտիվացնելը, ինչպես նաև առաջնորդի աշխատանքում արհեստական բանականության գործիքները ինտեգրելը և դրանք ճիշտ օգտագործելը՝ ցանկալի արդյունքների հասնելու համար։

«Այսօր առաջնորդներ պատրաստելը շատ կարևոր է։ Դասական հմտություններից բացի, լավ առաջնորդը մեր օրերում պիտի նաև արագ զարգացող տեխնոլոգիաները կառավարելու հմտություններ ունենա։ Ապագա առաջնորդը պիտի սովորի արագ հարմարվել փոփոխվող պայմաններին և ճիշտ օգտագործել թվային գործիքները՝ որակյալ աշխատանքի համար։ Մենք Ucom-ում համոզված ենք, որ այսպիսի ծրագրերի շնորհիվ ապագայում կունենանք շատ ավելի որակյալ մասնագետներ»,- նշել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

«Առաջնորդության դպրոցը բարձր է գնահատում պարոն Յիրիկյանի շարունակական աջակցությունը Հայաստանում նոր որակի առաջնորդների և բիզնես մշակույթի զարգացման ուղղությամբ։ Վստահ ենք, որ նրա մտքերի ու փորձառության հետ հաղորդակցումը կարևոր ազդեցություն կունենա ապագայամետ երիտասարդների գալիք ձեռքբերումների և Հայաստանի զարգացման գործում», - ասել է Առաջնորդության դպրոցի հիմնադիր նախագահ Սամվել Մովսիսյանը։

Առաջնորդության դպրոց հիմնադրամը գործում է 2009 թվականից։ Կազմակերպության առաքելությունն է տեղական և միջազգային կայացած գործիչների, տեսաբանների ու կազմակերպությունների համագործակցությամբ աջակցել ապագա նորարար բիզնես առաջնորդների զարգացմանը Հարավային Կովկասի և Պարսից ծոցի ռեգիոններում:

 

Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան