Մերձավոր Արևելքի ՆԱՏՕ-ի ստեղծման մեկնա՞րկը տրվեց

Միջազգային

Չորեքշաբթի օրը Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը և Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամմեդ բին Սալմանը ստորագրեցին «ռազմավարական պաշտպանության համաձայնագիր»։ Այս համաձայնագրի համաձայն՝ երկրներից մեկի դեմ ռազմական ագրեսիայի դեպքում մյուսը անպայման կհասնի նրան օգնության։

Հատկանշական է, որ սա տեղի է ունենում վերջին երկու տարիների ընթացքում Մերձավոր Արևելքում լարվածության կտրուկ սրման (Իսրայելի և Թուրքիայի գործողությունների պատճառով) և հնդկա-պակիստանյան սահմանին վերջերս տեղի ունեցած սրման ֆոնին։

Ավելին, դատելով կողմերի հավաստիացումներից, որը, շատ նման է, որ մոտ է իրականությանը, այս համաձայնագիրը հիմնականում ուղղված չէ Հնդկաստանի դեմ։ Եթե միայն Պակիստանն ու Հնդաստանը չսկսեն խոշոր պատերազմ, ինչի հավանականությունը գնահատվում է ցածր:

Արաբա-պակիստանյան այս դաշինքը, միանշանակ, հիմնականում վերաբերում է Մերձավոր Արևելքի գործերին։ Տարածաշրջանը բառացիորեն եռում է՝ մեկը մյուսի հետևից հակամարտություններ առաջացնելով։ Ավելին, այս ամենը տեղի է ունենում այնտեղ ուժերի և հակակշիռների կտրուկ փոփոխվող հավասարակշռության ֆոնին։

Թրամփի օրոք Միացյալ Նահանգները ավելի ու ավելի է կենտրոնանում իր ներքին օրակարգի վրա, և Իսրայելի վերջին հարվածը Կատարի մայրաքաղաքին (որի մասին, ըստ պաշտոնական հայտարարությունների, իսրայելցիները Միացյալ Նահանգներին տեղեկացրել են միայն վերջին րոպեին, թեեւ իսրայելյան հրթիռներն անանգել անցել էին ամերիկյան ՀՕՊ-ով ողողված հատվածներով) ենթադրում է, որ տարածաշրջանի երկրները, որոնք սովոր են ապրել Վաշինգտոնի ռազմական տանիքիներքո, պետք է լրջորեն մտածեն իրենց սեփական անվտանգության ապահովման մասին։ Հատկապես այն պատճառով, որ տարածաշրջանում ազդեցության ոլորտների վերաբաշխումն արդեն ընթացքի մեջ է։

Վերջին մեկ տարվա ընթացքում Մերձավոր Արևելքի չորս տարածաշրջանային առաջնորդներից մեկի՝ Իրանի դիրքերը կտրուկ թուլացել են։ Նախ, Թեհրանը Սիրիայում Թուրքիայից հարված ստացավ։ Այնուհետև  այն ենթարկվեց Իսրայելի և Միացյալ Նահանգների ուղղակի հարձակումներին, թեեւ Իրանի ամրության պաշարը բավարարեց այն հետ մղելու համար։ Բայց երկրորդ փորձի դեպքում նորուժը կբավարարի՞. ու այն, որ Իրանն ակտիվորեն ամրացնում է դաշնակցային կապերը Մոսկվա-Պեկին առանցքի ուղղությամբ, ասենք նաեւ` Նյու Դելիի, հուշում է, որ տարածաշրջանում դաշինքներն իրոք դառնում են շատ կարեւոր:

Ռուսաստանի դերը նույնպես նկատելիորեն նվազել է Մերձավոր Արևելքի պատերազմում Ասադի ռեժիմի պարտության պատճառով։ Ու հենց այդ տրամաբանության մեջ պետք է տեսնել Իրանի հետ կապերի ամրացումը:

Արդյունքում, Իսրայելն ու Թուրքիան, միմյանց արմունկներով հարվածելով, ցանկանում են լրացնել բաց մնացած տեղը։ Բնական է, այդ հարթակը մնում է Սիրիան, եւ երկուսն էլ հասկանում են, որ շուտ թե ուշ, նրանք նույնպես ստիպված կլինեն բախվել։

Սաուդյան Արաբիան, որը Թեհրանի, Թել Ավիվի և Անկարայի համակարգային հակառակորդն է, շտապ պետք է գտնի դաշնակիցներ, որոնք պատրաստ են պայքարել սաուդյան շահերի համար։ Հատկապես նրանց, ովքեր կարող են հակադրվել Իսրայելին, որը տիրապետում է միջուկային մահակին։ Իսկ միջուկային ակումբի անդամ Պակիստանը (որը հուսահատորեն փողի կարիք ունի), իհարկե, բարձր տեղ է զբաղեցնում «հնարավոր դաշնակիցների» ցանկում։

Սա հանգեցրեց երկու երկրների կողմից այսօր ստորագրված պարտադիր պաշտպանական համաձայնագրին։ Ըստ էության, սա սկսում է մի տեսակ նմանվել Մերձավոր Արևելքի ՆԱՏՕ-ի ստեղծման նախնական փուլի, որի մասին այս օրերին խոսակցությունենրի կտրուկ աճ է նկատվում։ Ըստ այդմ, Պարսից ծոցի մյուս միապետությունները կարող են միանալ դրան։ Ի վերջո, նրանք բոլորը փող ունեն, և բոլորն էլ... այսօր պաշտպանության կարիք ունեն։ Որը ոչ ոք ներկայումս չի կարող ապահովել: Դա հաստանեց հենց Կատարի օրինակը. շատ փող ունեն, Թուրքիայի հետ ակտիվ կապերի մեջ են, օգտվում են իրենց ֆինանսավորմամբ գործող տարաբնույթ խմբավորումների աջակցությունից, չորս կողմից շրջապատված են ամերիկյան ՀՕՊ համակարգերով: Բայց ստացան ցավոտ հարված, ինչն ահազանգ դարձավ ծոցի մյուս միապետությունների համար. իրենք մոտավորապես նույն վիճակում են, ինչ Կատարը։

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում