ՏՐՎԱԾ Է «ԹՐԱՄՓՅԱՆ ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄԻ» ՄԵԿՆԱՐԿԸ

Վերլուծություն

­Հա­յաս­տա­նում ստեղծ­վա ներ­կա ա­մե­նա­կոր­ծա­նա­րար ի­րա­վի­ճա­կում 'Tes naeu https://iravunk.com/?p=322986&l=am" գո­նե մեկ բա­նով է բախտ­ներս բե­րել: Այն է՝ խա­ղա­ղութ­յան կամ պա­տե­րազ­մի հար­ցերն ա­մե­նե­ւին էլ Նի­կո­լը ու նույ­նիսկ՝ Ա­լիե­ւը չէ, որ ո­րո­շում են: Այս­տեղ պայ­քարն ըն­թա­նում է շատ ա­վե­լի գլո­բալ մա­կար­դակ­նե­րում, եւ, ինչ­պես նաեւ 44-օ­րյա­յի ժա­մա­նակ էր, պա­տե­րազմն ու խա­ղա­ղութ­յու­նը «դաբ­րո­նե­րի», եւ ոչ ներ­քին ո­րո­շում­նե­րի հարց է:

Այն, որ ար­տա­քին խա­ղա­ցող­նե­րից՝ մեր տի­րույ­թում եվ­րո­պա­կան գոր­ծո­նը սկսում է նվա­զել, այս պա­հին էլ կա­րե­լի է տես­նել: Ե­թե դեռ ըն­դա­մե­նը ան­ցած տա­րի ԵՄ-ն փոր­ձում էր մաս­նա­վո­րա­պես Հա­յաս­տա­նի հետ կապ­ված ինչ-որ ծրագ­րեր ա­ռաջ քա­շել, գոր­ծըն­թաց­ներ վե­րահս­կել, ան­գամ խո­սում էր Ս­յու­նի­քի թե­մա­յով՝ խոս­տա­նա­լով մի­լիարդ­նե­րի հատ­կա­ցում­ներ, ա­պա այ­սօր այդ մա­սին միայն լռում են: Ի­մաստն էլ դժ­վար չէ հաս­կա­նալ. այն ներ­քին խմո­րում­նե­րը, ո­րոնք ներ­կա­յումս ահ­ռե­լի մասշ­տաբ­նե­րի են հաս­նում Հին աշ­խար­հում, ստի­պում են հա­զիվ սե­փա­կան գոր­ծե­րի վրա կենտ­րո­նա­նալ, այն էլ շատ դեպ­քե­րում միան­գա­մայն ան­հա­ջող: Բ­նա­կան է, որ նման ի­րա­վի­ճա­կում աշ­խար­հա­քա­ղա­քա­կան գոր­ծըն­թաց­ներն էլ հայտն­վում են չոր­րոր­դա­կան պլա­նում: Պատ­կե­րաց­րեք, ան­գամ Եվ­րո­պա­յի «մա­տույց­նե­րին» հա­սած Վ­րաս­տա­նի մա­սով ո­րե­ւէ ռեալ եվ­րո­պա­կան գոր­ծըն­թաց տե­ւա­կան ժա­մա­նակ տե­սա­նե­լի չէ, էլ ուր մնաց՝ Հա­յաս­տա­նը:

Թ­րամ­փը, ի­հար­կե, «Թ­րամ­փի ու­ղի» աս­ված թե­մա­յի շուրջ ո­րո­շա­կի հե­տաքրք­րութ­յուն ցու­ցա­բե­րեց կով­կաս­յան հար­թա­կի հան­դեպ: Միայն թե, նրա հա­մար եւս, հաս­տատ, այս ուղ­ղութ­յու­նը դեռ ա­մե­նե­ւին էլ ա­ռաջ­նա­յին դիր­քե­րում չէ: Շատ պարզ պատ­ճա­ռով. Թ­րամ­փի հա­մար այս պա­հին օ­րա­կար­գում շատ ա­վե­լի խո­շոր գոր­ծըն­թաց­ներ են, ո­րոնց մեկ­նարկն այս պա­հին տրված է, եւ դժվար է ան­գամ ա­սել, թե դրանք ուր են հասց­նե­լու:

Ա­վե­լի ճիշտ կլի­ներ ա­սել, որ դեռ ան­գամ մինչ Թ­րամ­փի այս նա­խա­գա­հա­կան ժամ­կե­տը սկսված այս գոր­ծըն­թաց­նե­րի եզ­րա­փա­կիչ փու­լի մեկ­նար­կա­յին կե­տը դար­ձավ Չար­լի Քըր­քի սպա­նութ­յու­նը: Սա, նման է, որ ստա­ցավ պա­տաս­խան մի քա­նի ուղ­ղութ­յամբ: Նախ, այն ցնցում­նե­րի տես­քով, որն այս պա­հին միայն խո­րա­նում են Բ­րի­տա­նիա­յում: Ընդ ո­րում, Թ­րամ­փի մեկ­նար­կած բրի­տա­նա­կան այցն այս ուղ­ղութ­յամբ շատ հար­ցե­րի պա­տաս­խան­ներ է խոս­տա­նում:

­Բա­ցի այդ, Թ­րամ­փի հեր­թա­կան հար­վածն ուղղ­վեց Սո­րո­սին, ու նման է, որ այս դեպ­քում այն կանգ չի առ­նի: Այս­պես, օ­րերս ԱՄՆ նա­խա­գա­հը հայ­տա­րա­րել է, որ մի­լիար­դա­տեր ֆի­նան­սիս­տի և ն­րա կազ­մա­կերպութ­յուն­նե­րի ցան­ցի դեմ լայ­նա­ծա­վալ հե­տաքն­նութ­յուն է սկսվել։ «Մենք հե­տաքն­նե­լու ենք Սո­րո­սին։ Քա­նի որ նրա և­ այլ ան­ձանց դեմ կա RICO գործ»,- ա­սել է Թ­րամ­փը։ Այս­պի­սով, կա­րե­լի է ար­ձա­նագ­րել, որ գլո­բա­լիս­տա­կան հիմ­նա­կան գոր­ծիք­նե­րից մե­կի` սո­րո­սա­կա­նութ­յան դեմ պա­տե­րազ­մի մեկ­նար­կը տրված է: Կ­հաջող­վի Թ­րամ­փին` այս թի­մի ղե­կա­վա­րութ­յա­նը` Սո­րոս պա­պի­կի գլխա­վո­րութ­յամբ բանտ ու­ղար­կել, դրա­նից շատ բա­նով կա­րող է կախ­ված լի­նել նե­րա­մե­րիկ­յան պա­տե­րազ­մի ըն­թաց­քը:

Ու եւս մեկ հար­ված՝ լոն­դոն­յան այ­ցի շե­մին: Հայտ­նի դար­ձավ, որ Թ­րամ­փի վար­չա­կազ­մը վերս­տին դի­մել է վե­րաքն­նիչ դա­տա­րան՝ Լի­զա Քու­քին Դաշ­նա­յին պա­հուս­տա­յին հա­մա­կար­գի ղե­կա­վա­րու­մից հե­ռաց­նե­լու պա­հան­ջով: Հե­ղի­նա­կա­վոր փոր­ձա­գետ­նե­րը կար­ծես թե հա­մա­միտ են, որ սա ան­կախ Դաշ­նա­յին պա­հուս­տա­յին հա­մա­կարգ ստեղ­ծե­լու Ս­պի­տակ տան ա­ռանց­քա­յին քայլ է։ Հի­շեց­նենք. Դաշ­նա­յին պա­հուս­տա­յին հա­մա­կարգ ԱՄՆ-ում Կենտ­րո­նա­կան բան­կի ֆունկ­ցիա­նո­րով օժտ­ված եւ դո­լա­րի տպագ­րութ­յամբ զբաղ­վող կա­ռույց է, ո­րը, սա­կայն, լի­նե­լով մաս­նա­վոր սե­փա­կա­նութ­յան գո­տում, չի են­թարկ­վում պե­տութ­յա­նը: Ի­րա­կան սե­փա­կա­նա­տե­րե­րը «ստվե­րա­յին կա­ռա­վա­րութ­յուն» աս­վա­ծի ներ­կա­յա­ցու­ցիչ­ներն են, ո­րի հետ էլ ըն­թա­նում է Թ­րամ­փի հիմ­նա­կան պա­տե­րազ­մը:

Այս ամ­բող­ջա­կան ի­րա­վի­ճա­կը տա­նում է այն մտքին, որ ի­րոք սկսված է Թ­րամ­փի հիմ­նա­կան ճա­կա­տա­մար­տը: Այն է՝ նախ՝ եվ­րագ­լո­բա­լիստ­նե­րի դեմ, ա­պա նաեւ նրանց ա­մե­րիկ­յան տե­րե­րի՝ ա­մե­րիկ­յան «ստվե­րա­յին գաղտ­նի հա­մաշ­խար­հա­յին կա­ռա­վա­րութ­յուն» կոչ­ված թե­ւի: Ընդ ո­րում, ա­սել, թե այս թե­ւը զուրկ է պատ­շաճ ռե­սուրս­նե­րից եւ չի կա­րող միան­գա­մայն ծան­րակ­շիռ հար­ված­ներ հասց­նել, միամ­տութ­յուն կլի­ներ: Թե­կու­զեւ այն, որ այս ֆո­նին Թ­րամ­փը պաշ­տո­նա­պես հայ­տա­րա­րում է նաեւ Վա­շինգ­տո­նում ար­տա­կարգ դրութ­յուն հայ­տա­րա­րե­լու պատ­րաս­տա­կա­մութ­յան մա­սին՝ ինչ-որ միգ­րա­ցիոն բնույ­թի պատ­ճա­ռա­բա­նութ­յուն­նե­րով, այդ մա­սին է ակ­նար­կում: Սա հաս­տա­տում է, որ ի­րա­կա­նում կա պա­տաս­խան հար­վա­ծի սպա­սե­լիք, եւ փոր­ձում է կա­ռա­վար­ման հա­մա­կարգն ա­ռա­վե­լա­գույնս ա­պա­հո­վագ­րել:

­Թե ուր են հաս­նե­լու այս գոր­ծըն­թաց­նե­րը, պատ­կե­րաց­նելն ան­գամ դժվար է: Տար­բե­րակ­նե­րը բազ­մա­թիվ են՝ սկսած այն բա­նից, որ Թ­րամ­փը կկա­րո­ղա­նա հաղ­թել, նաեւ ու­նե­նա­լով այս հար­ցում հա­կագ­լո­բա­լիս­տա­կան աշ­խար­հի, այդ թվում՝ Ռու­սաս­տա­նի ա­ջակ­ցութ­յու­նը, վեր­ջաց­րած, որ սա տա­նե­լու է նե­րա­մե­րիկ­յան քա­ղա­քա­ցիա­կան պա­տե­րազ­մի: Սա­կայն այս ի­րա­վի­ճա­կում մեկ բան հաս­տատ է. թեեւ նե­րա­մե­րիկ­յան այս պայ­քա­րի մար­տա­դաշ­տը, ա­ռանց չա­փա­զան­ցութ­յան, ողջ աշ­խարհն է, սա­կայն հե­տաքրք­րութ­յուն­նե­րը կենտ­րո­նա­նում են բա­ցա­ռա­պես այդ պայ­քա­րի վրա: Երկ­րոր­դա­կան թե­մա­նե­րը, ինչ­պի­սիք են՝ Հա­յաս­տա­նը, Ադր­բե­ջա­նը եւ այլն, դրա շրջա­նակ­նե­րում կա­րող են լի­նել այն­քա­նով, որ­քա­նով կտե­ղա­վոր­վեն ընդ­հա­նուր ի­մաս­տի մեջ, այն է՝ ոչ շատ մեծ չա­փով:

Այ­սինքն, ե­թե ներ­կա փու­լում նա­ւե Թ­րամ­փի ու­շադ­րութ­յունն է թու­լա­նում հա­րավ­կով­կաս­յան ուղ­ղութ­յամբ, ա­պա այս­տեղ պայ­քա­րի դաշ­տը սկսում է տե­ղա­վոր­վել տա­րա­ծաշր­ջա­նա­յին հիմ­նա­կան պե­տութ­յուն­նե­րի շրջա­նակ­նե­րոմ՝ Ռու­սաս­տան, Թուր­քիա եւ Ի­րան: Եվ այն, որ նո­րից օ­րա­կարգ է բեր­վում «3+3» ձե­ւա­չա­փի թե­ման, թե­րեւս, պա­տա­հա­կան չէ: Ու ե­թե այս տրա­մա­բա­նութ­յունն ի­րոք սկսի գոր­ծել, ա­պա դա կա­րող է ի­րա­կա­նում է տա­նել տա­րա­ծաշր­ջա­նա­յին նոր ի­րո­ղութ­յուն­նե­րի՝ դե­պի ռեալ խա­ղա­ղութ­յուն թե­քու­մով:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում