Թուրքական լրատվամիջոցներ. «Իսրայելի հարձակման դեպքում մենք կհարվածենք նրանց բազաներին և օբյեկտներին»
ՄիջազգայինԹուրքիայի և Իսրայելի միջև լարվածության աճի ֆոնին Էրդողանին մոտ կանգնած լրատվամիջոցը հրապարակել է Իսրայելում ռազմական և ռազմավարական թիրախների ցանկ և գրել. «Հնարավոր հակամարտության դեպքում թուրքական բանակը կհարվածի այդ օբյեկտներին»։
Ցուցակում ներառված էին ավիաբազաները, Թել Ավիվի «Քիրիա» շտաբը, Իսրայելի նավահանգիստներն ու գազային հարթակները, ինչպես նաև Դիմոնայի միջուկային օբյեկտը։
Բայց իրականում փաստն այն է, որ մասնավորապես Սիրիայում Իսրայելն ամենօրյա ռեժիմով հարվածում է թուրքական շահերին: Ի՞նչ է արել ի պատասխան Անկարան մինչ այժմ և ի՞նչ կարող է անել ապագայում. սրանք կարեւոր հարցեր են:
Ամեն դեպքում այն, որ Իսրայելում եւ Թուրքիայում արդեն հրապարակային, ավելի կոնկրետ` իշխանական վերահսկողության լրատվամիջոցների մակարդակով են խոսում իրար հարվածներ հասցնելու հնարավորչության մասին, դա արդեն շատ բանի մասին է ակնարկում:

