Ռուսական ավիացիան ФАБ-3000 3 տոննայանոց սավառնող ավիառումբերով գրոհում է Ուսպենովկան` Զապորոժեի արեւելքում (Տեսանյութ)
ՄիջազգայինՌուսական ուժերին ակտիբշվորեն շարունակում են հարձակումը Զապորոժեի արեւելյան հատվածում: Գրավելով Նովոիվանովկա եւ Օլգովսկոե բնակավայրերը, ռուսներն ակտիվորեն գրոհում են այս հատվածում առանցքային նշանակության Ուսպենովկա-Պոլտավկա գիծը, որը գրավելու դեպքում բացվում է օպերատիվ տիրույթ դեպի ուկրաինական պաշտպանության հիմնական հանգույցի` Գուլյայպոլեի թիկունք, որի հարավային սահմաններին ռուսները կանգնած են 2022թ.-ից ի վեր: Ուկրաինական կողմը հարավային բնագծերը վերածել է լիովին հագեցված ամրության, սակայն թիկունքային հարվածը` համեմված լոգիստիկաների փակմամբ, նրանց շանսեր չի թողնի:
Nշենք, որ այստեղ խնդիրը միայն Զապորոժեի տիրույթը չէ: Ռուսներն յստեղ գրոհում են մեծ ճակատով, որն ընդգրկում է Զապորոժեի եւ Դնեպրոպետրովսկի մարզերը, եւ ուղղված է Պոկրովսկոե-Գուլյայպոլե գծին: Եթե կարողանան այն գրավել, բացվում են մարզկենտրոն Զապորոժե տանող ուղիները:
Այս պահին ռւսական կրակային բոլոր միջոցներն ակտիվորեն մշակում են Ուսպենովկա եւ Պոլտավկա բնակավայրերն ու հարակից պաշտպանական գոտին, որին, թերեւս, կհաջորդի հարձակումը:
Տեսանյութում` ռուսական ավիացիան ФАБ-3000 3 տոննայանոց սավառնող ավիառումբերով գրոհում է Ուսպենովկան: Ըստ տեղի տվյալների, հարվածն ուղղված էր Ուկրաինայի զինված ուժերի ՀՕՊ համակարգի 110-րդ առանձին մեխանիզացված բրիգադին։

