Պատմության մեջ առաջին անգամ երկնքում բախվել են թռչող ավտոմեքենաները
ՀասարակությունՊատմության մեջ առաջին անգամ երկնքում բախվել են թռչող ավտոմեքենաները։
Չանչունում ավիաշոուի փորձի ժամանակ երկու Xpeng eVTOL էլեկտրական թռչող մեքենաներ չափազանց մոտ են թռել միմյանց և բախվել երկնքում։ Մեկ մեքենան հրդեհվել է վթարից հետո, մինչդեռ մյուսը անվտանգ վայրէջք է կատարել։ Մեկ մարդ վիրավորվել է, բայց նրա կյանքին վտանգ չի սպառնում։
Այս միջադեպը առաջինն էր այս տեխնոլոգիայի հետ կապված և հարցեր առաջացրեց թռչող մեքենաների անվտանգության վերաբերյալ, քանի որ մոդելն արդեն հասանելի է պատվերի համար Չինաստանում, իսկ զանգվածային արտադրությունը նախատեսվում է սկսել 2026 թվականին։

