ՔՊ-ական տղամարդկանց դեմ կանայք ուլտիմատում են դրել
ՆերքաղաքականՔՊ ակտիվում շրջանառվող լուրերի համաձայն, Փաշինյանը որոշել է Կաթողիկոսի դեմ արշավում կատարել քայլ ձիով։ Թե որն է այդ քայլը վերջիններս նշում են, որ Փաշինյանը իրավապահներին հանձնարարել է իրավապահներին Կաթողիկոսի դեմ մատերիալ հավաքել, որ այդ կերպ կարողանան հանրությանը ապացուցել, որ նրանք ճիշտ ուղղու վրա են եւ որ Կաթողիկոսին գահընկեց անելու օպերացիան օր առաջ պետք է մեկնարկել։ Ասում են՝ ՔՊ-ականներից շատերը իրենց չեզոք են պահում այս հարցում, հատկապես տղամարդիկ չեն ցանկանում թաթախվել այս թեմայի մեջ, նրանց հետ են պահում իրենց կանայք՝ սպառնալով, թե հանկարծ Նիկոլին հաճոյանալու համար, մեր ընտանիքներին նզովքի տակ չգցեք։ Այս հարցում Փաշինյանին սատարում են մեծապես ՔՊ-ական կանայք։

