Վիգեն Սարգսյանի քրեական գործը փոխանցվել է Հակակոռուպցիոն դատարան.Հետք

Հասարակություն

«Հետք»-ը գրում է․ «Պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանին առաջադրված փողերի լվացման մեղադրանքով քրեական գործն ընդհանուր իրավասության դատարանից փոխանցվել է Հակակոռուպցիոն դատարան։

Նշենք, որ Վ. Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով պետական ծառայող, հանցավոր արարքների արդյունքում ստացել է օրինական եկամուտների չհիմնավորված, ապօրինի, առանձնապես խոշոր չափերի՝ 99․414․079 դրամ գումար, ապա դրա հանցավոր ծագումը թաքցնելու և խեղաթյուրելու նպատակով նշված գումարը փոխարկել է անշարժ գույքի՝ այդ կերպ օրինական տեսք հաղորդելով դրանց և կատարելով փողերի լվացում։

Մասնավորապես, ըստ մեղադրանքի՝ Վիգեն Սարգսյանը, 2006թ. զբաղեցնելով ՀՀ նախագահի օգնականի պաշտոնը, մտերիմ փոխհարաբերությունների մեջ է գտնվել Երևան քաղաքում բազմաբնակարան շենքերի կառուցապատում իրականացնող, «Պրոգրես-Արմենիա» և «Լոկալ Դեվելոփրզ» ՍՊԸ-ների սեփականատեր և տնօրեն Սամվել Մայրապետյանի հետ: Նույն ժամանակահատվածում Սամվել Մայրապետյանի հետ համաձայնություն է ձեռք բերել՝ գույքի իրական արժեքից էապես տարբերվող ցածր արժեքով բնակարան ձեռք բերելու հարցի շուրջ: Դրանից հետո՝ 2006թ. հոկտեմբերի 26-ին, Վիգեն Սարգսյանը Սամվել Մայրապետյանին պատկանող «Պրոգրես-Արմենիա» ՍՊԸ-ից 23 մլն 600 հազ. դրամ պայմանագրային արժեքով ձեռք է բերել 118քմ մակերեսով Երևան քաղաքի Աբովյան փողոցի 8-րդ շենքի 18-րդ բնակարանը, իսկ 2008թ.  հոկտեմբերի 24-ին՝ 6 մլն դրամ պայմանագրային արժեքով ձեռք է բերել նույն շենքի թիվ 5 ավտոկայանատեղին:
Վիգեն Սարգսյանի և նրա կնոջ՝ Լուսինե Գալաջյանի ստացած աշխատավարձի և դրան հավասարեցված վճարների, ինչպես նաև իրականացված ծախսերի ու կատարված վճարումների հարաբերակցության արդյունքում 2013թ.  ապրիլի 30-ի դրությամբ նրանց օրինական եկամուտների մնացորդը կազմել է 585 հազ. 921 դրամ»:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում