Պետդումայի պատգամավոր. Ռուսաստանը կարող է կանխարգելիչ հարված հասցնել Բրիտանիային
ՄիջազգայինՊետդումայում հայտարարել են, որ Ռուսաստանը կարող է կանխարգելիչ հարված հասցնել Մեծ Բրիտանիային։
Պաշտպանության հանձնաժողովի անդամ Անդրեյ Կոլեսնիկը ընդգծել է. «Մեր հրթիռներն ավելի արագ են, և մեր պատասխանը կարող է լինել ավերիչ և նույնիսկ կանխարգելիչ»։
Նա նշել է, որ Մոսկվան երբեք թուլություն չի ցուցաբերել և թույլ չի տա, որ իրեն վնասեն, ուստի «բրիտանացիները պետք է անհանգստանան»։
Ավելի վաղ Բրիտանիան հայտարարել էր ՆԱՏՕ-ի օդային տարածքում ռուսական անօդաչու թռչող սարքերը խոցելու իր պատրաստակամության մասին։

