Ռուսական լրատվամիջոցներում աղմուկ է բարձրացրել, որ կողոպուտի համար դատապարտված Սոս Մարտիրոսյանը դարձավ Սոչիի պատգամավոր
ՄիջազգայինՌուսական լրատվամիջոցներում աղմուկ է բարձրացրել փաստը, որ կողոպուտի համար դատապարտված Սոս Մարտիրոսյանը դարձավ Սոչիի պատգամավոր:
Սոչիի հայկական սփյուռքի նախկին ղեկավար Սոս Մարտիրոսյանը, որը նախկինում դատապարտվել էր խմբակային կողոպուտի համար, հավաքելով ձայների գրեթե 31%-ը, ընտրվել է պատգամավոր։
Սակայն ռուսական աղբյուրները նաեւ մատնանշում են երկու հանգամանք: Նախ, Մարտիրոսյանը կարող էր մասնակցել ընտրություններին, քանի որ դատվածությունը մարվել էր։ Եվ երկրորդը. քաղաքական իմաստով նրան համարում են լոյալ անձնավորություն, ավելին, շատ դեպքերում հանդես է եկել ռուսական կուրսին, յդ թվում` ՀՌՕ-ի օգտին։
Ընդ որում, նման է, որ այդ լուրն ակտիվորեն տարածում են ադրբեջանական լոբբինգով զբաղվող աղբյուրերը, փորձելով դա համադրել փաստերի հետ, որ մի շարք դեպքերում ծագումով ազերիները դուրս մղվեցին նույնանման ընտրական գործընթացներից:

