Հերթական խուճապային աղմուկն է բարձրացել ուկրաինական ռազմական ռեսուրսներում
ՄիջազգայինՀերթական խուճապային աղմուկն է բարձրացել ուկրաինական ռեսուրսներում: Ռուսական բանակը սպառնում է շրջապատել ուկրաինական ուժերը՝ ավարտելով նրանց ջախջախումը Սերեբրյանսկոյեի անտառտնտեսությունում, որը Ուկրաինայի զինված ուժերի կողմից վերահսկվող ԼԺՀ-ի վերջին տարածքն է։
Այս մասին հայտնում են Գլխավոր հետախուզական վարչության համար աշխատող Deep State-ի վերլուծաբանները։ Ռուսական բանակը ձգտում է կտրել Ուկրաինայի զինված ուժերի լոգիստիկան դեպի Դրոնովկայի մոտ գտնվող դիրքերը։ «Նրանք արդեն հասնում են այնտեղ, մասնավորապես, Սերեբրյանկա գյուղից։ Հակառակորդը ակտիվորեն օգտագործում է հետևակային ուժերը, որոնք ներխուժում են ուկրաինական դիրքեր, փորձում են ներխուժել թիկունք և ամրապնդվել այնտեղ, ինչպես նաև ստեղծում են ամենադժվար պայմանները Ուկրաինայի զինված ուժերի համար՝ իրենց դիրքերը պահպանելու, ռոտացիաներ անցկացնելու, ռեսուրսներ տրամադրելու և այլնի համար։ Անօդաչու թռչող սարքերի անձնակազմերը ակտիվորեն գործում են՝ բարդացնելով իրավիճակը», - նշվում է զեկույցում։ Վերլուծաբանները կարծում են, որ Ուկրաինայի զինված ուժերի հրամանատարությունը շտապ պետք է հրաման տա դուրսբերման մասին՝ խուսափելու համար «զորքերի անհիմն կորստից՝ նրանց մինչև վերջ անտառում անբարենպաստ պայմաններում պահելով»։ «Նրանք արդեն հասնում են այնտեղ, մասնավորապես՝ Սերեբրյանկա գյուղից»։ Ակտիվ մարտերը շարունակվում են նաև հարևան Յամպոլում՝ Լիմանի տարածքում, որտեղ ռուսական ստորաբաժանումները վերջերս ճեղքել են տարածքը և փորձում են հենակետ ձեռք բերել։
Իրականում «պետպատվերներով» զբաղվող Deep State-ն արհեստական խուճապ է ստեղծում: Ռուսական ուժերն իրոք ամբողջությամբ գրավել են Կրեմենյան անտառները (քարտեզում)` Սերեբրյանկայա անտառտնտեսությամբ հանդերձ: Ու այս պահին շարունակում են հարձակումը Լիմանից` Սեւերսկ ընկած ողջ տիրույթում` կենտրոնանալով Յամպոլ-Դրոնովկա հատվածում, որոնք Լիման-Սեւերսկ երկաթուղու վրա առանցքային հենակետեր են: Գրավելով այդ բնակավայրերը, որը, թերեւս, արդեն օրերի խնդիր է, ռուսները սպառնում են դուրս գալ Սեւերսկի արեւմտան թիկունք եւ հարավից աքցանավորել Լիմանը, ինչն ուկրաինական կողմի համար լրջագույն խնդիր է: Այն իմաստով, որ կորցնելու ռեալ սպառնալիքի առաջ են հայտնվում նախ` Սեւերսկի ողջ գոտին, ապա նաեւ` Լիմանը, եւ այդ դեպքում ռուսները դուրս են գալու Հյուսիսային Դոնբասի ամենաառանցքաին հատված` Սլավյանսկ-Կրամատորսկ անգլոմերացիա (Քարտեզ 2): Իսկ ռեզերվների ծայրահեղ պակասն ուկրաինական կողմից վիճակը փրկելու հնարավորություն չի տալիս:
Այս բոլոր խնդիրներն ուկրաինական Deep State-ը ճիշտ է նկատում: Միայն թե ինչ-որ շրջապատումների կամ նման բաների մասին պնդումները ռեալ չեն. նման խոշոր տրվագներ տեսանելի չեն: Պարզապես, ուկրաինական կողմն իրոք այդ բոլոր տարածքները կորցնելու ռեալ հեռանկարի առաջ է, եւ հիմա փորձում են տպավորություն ստեղծե, որ ոչ թե չկարողացան դրանք պահել, այլ զոհեր չտալու համար նախընտրեցին հետ քաշվել: Սովորական ներքին քարոզչական տրյուկ, թեեւ դա ընդհանուր իրավիճակի հարցում էական չէ:

