Լեհաստանում բնակելի շենքը խփվել է ոչ թե ռուսական անօդաչով, այլ F-16 հրթիռով. Սկանդալը թեժանում է
ՄիջազգայինԼեհաստանում շարունակում է ակտիվորեն զարգանակ սկանդալը, կապված լեհալան լրատվամիջոցների բացահայտման հետ: Այն է, Լեհաստանում բնակելի շենքը խոցվել է ոչ թե ռուսական անօդաչու թռչող սարքի, այլ F-16 կործանիչի հրթիռի կողմից:
Պաշտոնական Վարշավան նաեւ այս փաստի օգտագործմամբ մի ամբողջ շոու էր սարքել` փորձելով հիմնավորել, թե ռուսական դանօդաչուները, որոնք օրերս մտել էին լեհական երկինք, դա արել են ոչ թե պատահական, այլ` հարձակողական նպատակով: Որպես ապացույց ներկայացվում էր հենց այդ բնակելի տան խոցումը` փորձելով այդ թեզը համոզել նաեւ Վաշինգտոնին:
Բայց ահա, հենց լեհական աղբյուրները բացահայտեցին` խոցումն իրակաանցրել է լեհական F-16-ը, որը փորձել է որսալ ռուսական անօդաչու թռչող սարքը, սակայն հրթիռը հարվածել է երկհարկանի բնակելի շենքի։ Բարեբախտաբար, հրթիռի ուղղորդման համակարգը խափանվել է, բայց մարտագլխիկը չի պայթել՝ դրա ապահովիչները ակտիվացել են։ Այսիքն, հրթիռով խոցման փասն անմիջապես էլ հայտնի է դարձել լեհական համապատասխան կառույցներին, սակայն դա ոչ միայն չի ներկայացվել, այլ գաղտնի պահելով` մեղադրել են ռուսները, եւ այդ կեղծված փոստը հրամցրել նաեւ ԱՄՆ-ին:
Ու բացահայտումից հետո, հասկանալի է, ամերիկյան կողմը հաշիվ է պահանջելու լեհական լիբերաստական իշխանություններից:
Սրա դեմն առնելու համար Լեհաստանի նախագահը, անտեղյակ ներկայանալով, բացատրություն է պահանջել կառավարությունից։ «Նախագահը կառավարությունից անհապաղ բացատրություն է ակնկալում Վիրիկիում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ»։ «Կառավարության պարտականությունն է օգտագործել բոլոր գործիքներն ու ինստիտուտները՝ այս հարցը հնարավորինս արագ պարզաբանելու համար», - հաղորդում է Լեհաստանի Ազգային անվտանգության բյուրոն։
Լեհաստանի ուլտրալիբերալ վարչապետ Տուսկը, փորձում է արդարանալ՝ պնդելով, որ նույնիսկ եթե Լեհաստանում տունը ավերվել է լեհական F-16-ի հրթիռից, «վնասի ամբողջ պատասխանատվությունը կրում է Ռուսաստանը»։ Սակայն սա այն դեպքն է, երբ նա խաբել է ամերիկացիներին, եւ թեման այսքանով չի սահմանափակվի:

