Ռուսական նորագույն անօդաչուները ոչնչացրել են նաեւ ուկրաինական բանակին սնուցող գազաբաշխիչ կայանը (Տեսանյութ)
ՄիջազգայինՌուսական ուժերը Սումիի հատվածում ոչնչացրել են գազաբաշխիչ կայանը, որը սնուցում էր նաեւ ուկրաինական բանակին:
Ըստ ռոսական կողմի, գրոհն իրականացվել է «Ռուբիկոն» առաջադեմ անօդաչու տեխնոլոգիաների փորձարկման ժամանակ: Տեխնոլոգիան ենթադրում է մարտական իրավիճակում մայրական անօդաչուի կողմից հարվածային դրոնների խմբի արձակում հակառակորդի, որն էապես մեծացնում է գործողության շառավիղը:
Ռուսական տեղյակ աղբյուրը հայտնում է նաեւ, որ թեեւ ուկրաինական կողմն ակտիվորեն հակազդել է էլեկտրոնային պատերազմի համակարգերով, սակայն նոր կառավարման համակարգեր ստացած «Ռուբիկոն»-ի վրա դա ազդեցություն չի ունեցել: Ամեն դեպքում, օբյեկտի խոցման կադրերը վկայում են հաջող գրոհի մասին:

