2026 թվականին Ադրբեջանը նախատեսում է ավելացնել պաշտպանության և անվտանգության ծախսերը
Միջազգային2026 թվականին Ադրբեջանում պաշտպանության և անվտանգության համար պետական բյուջեից ծախսերը նախատեսված են 8 միլիարդ 714,8 միլիոն մանաթի (ավելի քան 5 միլիարդ դոլար) չափով։ Այս մասին նշված է երկրի ֆինանսների նախարարության «2026 թվականի համախմբված և պետական բյուջեների նախնական ցուցանիշների վերաբերյալ» տվյալներում, հաղորդում են լրատվամիջոցները։
Տեղեկատվության համաձայն՝ սա 3,8%-ով ավելի է, քան 2025 թվականի համար հաստատված կանխատեսումը։
Ադրբեջանի կառավարության տվյալներով՝ 2026-ին ռազմական հատկացումները պետական բյուջեի ծախսային մասի 21 տոկոսը կկազմեն։

