Նոր հարթակ քո կիբեռանվտանգության համար․ ՆԳՆ
ԹեմաՆԳՆ-ն գործարկում է «Կիբեռոստիկանություն» տելեգրամյան ալիքը՝ https://t.me/cyberpolice_arm։
Հարթակը ստեղծվել է քաղաքացիներին ժամանակին իրազեկելու կիբեռհանցագործությունների նոր մարտահրավերների մասին և ապահովելու նրանց անվտանգությունը թվային միջավայրում։
Ալիքում կհրապարակվեն օգտակար խորհուրդներ, նորություններ և կիբեռհանցագործություններից պաշտպանվելու արդյունավետ մեթոդներ։
Էջը կառավարվում է ՆԳՆ Քրեական ոստիկանության Կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչության կողմից։
https://iravunk.com/sim/?p=322863&l=am/

