Երևանում բացվել է 44-օրյա պատերազմում զոհված Ալբերտ Հովհաննիսյանի տուն-թանգարանը

Հասարակություն
Սեպտեմբերի 15-ը, Արցախյան 44-օրյա ահաբեկչական պատերազմի անմահ հերոս ԱԼԲԵՐՏ ԱՐՏԱԿԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ծննդյան օրն է, նա կդառնար 24 տարեկան։ Եռաբլուր զինվորական պանթեոն են այցելել հարազատներ, ընկերներ, ընտանիքին մոտ կանգնած բարեկամներ եվ ծաղիկներ խոնարհել ու խնկարկել։
 
Հերոսի հայրը, Արտակ Հովհաննիսյանը, Iravunk. com -ի հետ զրույցում խորը ցավը սրտում նշեց.
«Այսօր, իմ որդու Ալբերտ Հովհաննիսյանի ծննդյան օրն է, օր, որը երբեք չեմ կարող անցկացնել առանց հուզմունքի, առանց հպարտության, առանց ցավի։ Այսօր կայացավ որդուս տուն - թանգարանի բացումը։
 
Թանգարանը հերոս որդուս պատմությունը կենդանի պահելու, հերոսության մասին բարձրաձայնելու և ապացուցելու մասին է, որ 1 քաջի պայքարը կարող է ուժ տալ ու ամրացնել ողջ ազգի ոգին։ Սեպտեմբերի 16֊ից արդեն թանգարանը բաց կլինի բոլոր այցելուների առաջ»։
 
Միջոցառմանը, ընտանիքին մոտ կանգնած ընկերներն ու բարեկամները ստացան շնորհակալագրեր, ովքեր այս տարիներին գտնվել են Ալբերտի ընտանիքի կողքին։ Բեմադրվել էր ներկայացում, որը մեծ հուզմունք առաջացրեց ներկաներին։
 
ԿԵՆՍԱԳՐԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ
 
Ալբերտ Հովհաննիսյանը ծնվել է 2001 թվականի այս օրը սեպտեմբերի 15-ին, Երևանում։ 2007֊2012թթ. սովորել է Երևանի Հակոբ Պարոնյանի անվան թիվ 59 միջնակարգ դպրոցում։
2019֊ին ընդունվել է Հայ ֊ռուսական համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետը։ 2020֊ի հունվարի 13֊ին զորակոչվել է Հայոց բանակ, եղել է կրտսեր սերժանտ։ Արժանացել է 2 շքանշանի ՊՆ հրետանու 3֊րդ դասային կարգի մասնագետի ու հրետանավորի, զոհվել է հերոսաբար հայ ֊ադրբեջանական պատերազմում 2020֊ի հոկտեմբերի 8֊ին։ Պատերազմի թեժ օրերին, Ալբերտի լուսանկարն հայտնի էր դարձել բոլորին։ Արժանացել է Արիության համար և «Արցախի հերոս» բարձրագույն կոչման։
 
Իր ֆեյսբուքյան էջում հերոսի հայրը՝ Արտակ Հովհաննիսյանը, անդրադարձել է օրվա խորհրդանիշին եվ նշել․

«Չնայած բազում խոչընդոտներին ու չարակամ մարդկանց՝ մենք հաղթահարեցինք ամենը։ Այս ամենը հնարավոր դարձավ սիրով, համառությամբ և մեր միասնական ուժով»,- նշել է նա։

Վերջապես մեր ընտանիքի կողմից ստեղծված այս սուրբ անկյունը կյանքի կոչվեց։
Հ.Գ. Չնայած բազում խոչընդոտներին ու չարակամ մարդկանց՝ մենք հաղթահարեցինք ամենը։ Այս ամենը հնարավոր դարձավ սիրով, համառությամբ և մեր միասնական ուժով։
Տուն-թանգարանի հասցեն և այցելության օրերը․
 
Վարշավյան փողոց, տուն 15
 
Երկուշաբթի- փակ է
Երեքշաբթի- 11:00-18:00
Չորեքշաբթի- 11:00-18:00
Հինգշաբթի- 11:00-18:00
Ուրբաթ- 11:00-18:00
Շաբաթ- 11:00-18:00
Կիրակի- փակ է
 
Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ
 
Տեսանյութը` Ա. Հակոբյանի
 
https://www.youtube.com/watch?v=c1UESGZveZQ
 
 
Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում