«Իրական» Հայաստանի քարոզիչը ասելիք չունի, երախտիքի խոսք չունի ասելու մեր պետության պաշտպանության համար զոհվածների ընտանիքներին.Տաթևիկ Հայրապետյան
ՀասարակությունՎերջերս մի գրառում էի արել Փաշինյանի ստեղծած «կեղծապետության» մասին՝ հերթով նշելով, թե որքան կեղծ է նա իր բոլոր հայտարարություններում ու օրակարգերում։ Օրերս հասկացա, որ նա նաև կեղծ է իր իսկ հռչակած «իրական Հայաստանի» ջատագովության ու քարոզման մեջ։ Երբ սեպտեմբերի 13-14-ին լրանում էր «իրական» Հայաստանի՝ 29,743 քառակուսի կիլոմետրի դեմ իրագործված ադրբեջանական հարձակման տարելիցի երեք տարին, ոչ գերագույն գլխավոր «ստատուսագիրը», ոչ նրան ենթակա այլ «ստատուսագիրներ» հարկ չհամարեցին խոսել ու հիշատակի խոսք ասել մեր 224 զոհերի ընտանիքներին։ Այս մասին գրել է ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը:
«224-ը վիճակագրություն չի, դա մարդիկ են։ Ամեն մարդու հետևում կանգնած են նրա ընտանիքի անդամները, նրա հարազատները, նրան սիրող, նրանով ապրող երեխաներ ու սիրելի մարդիկ։ «Իրական» Հայաստանի քարոզիչը ասելիք չունի, երախտիքի խոսք չունի ասելու մեր պետության պաշտպանության համար զոհվածների ընտանիքներին։ Նա գերադասում է «փարթի» կազմակերպել, ուրախանալ, մոռանալ։ Բայց ո՞նց մոռանաս չմոռացվողը։ Ինչպե՞ս մոռանաս մեր զոհերին, այդ օրերին ադրբեջանական կողմի իրականացրած դաժանությունները, ընդհուպ մինչև կին զինծառայողի անդամահատման սարսափելի դրվագը։ Դրան զուգահեռ՝ ինչպե՞ս մոռանաս, որ ադրբեջանական զորքերը նստած են մեր ստրատեգիական բարձունքներում, որոնք ամբողջությամբ տեղավորվում են «իրական» Հայաստանի մեջ․․․

