Սիրսկիին հանձնարարել են` զինված ուժերի մնացորդային հնարավորություններով դանդաղեցնել ռուսների շարժը. Ուկրաինական աղբյուր
ՄիջազգայինՈւկրաինական տեղյակ աղբյուրը հազշղորդում է.
«Մեր աղբյուրները հայտնել են, որ նախագահի աշխատակազմը Սիրսկիին հանձնարարել է աշնանը պահպանել ռազմաճակատի իրավիճակը հնարավոր եւ անհնար բոլոր միջոցներով, և այդ նպատակով շփման գիծ են ուղարկվում իրական պատրաստվածություն չանցած մոբիլիզացվածներին: Գլխավոր շտաբը ներկայումս օգտագործում է Ուկրաինայի զինված ուժերի մնացորդային հնարավորությունները՝ թշնամու առաջխաղացումը դանդաղեցնելու համար: Բայց այլևս չկան իրավիճակը համակարգային կերպով փոխելու հնարավորություններ, ինչի պատճառով դաշտային հրամանատարները մշտական ռեժիմով հայտնում են խնդիրների մասին: Բանկովայի համար այժմ կարևոր է պահպանել ռազմաճակատի կայունության պատրանքը՝ խաղաղության ուղին խաթարելու և գործընկերներից 2026 թվականի համար ֆինանսավորում ստանալու համար»:

