Ռուսական բանակը ճեղքել է ուկրաինական պաշտպանությունը Նովոպավլովկայի ուղղությամբ (Քարտեզ)
ՄիջազգայինՈրոշակի պաուզայից` վերախմբվորումիցեւ հարեւան հատվածներն ուղղելուց հետո, ռուսական բանակը վերսկսել է ակտիվոր հարձակումը ռազմավարական նշանակություն ունեցող Նովոպավլովկայի ուղղությամբ: Հենց այս ուղղությամբ է, որ ռուսներն առաջին անգամ դուրս եկան Դնեպրոպետրովսկի մարզի սահմանագիծ, որից հետո ամրացել են սահմանի երկայնքով:
Ճեղքման արդյունքում ռուսական ստորաբաժանումները գրավել են մի շարք ամրացված հենակետեր` շարժվելով դեպի Ֆիլյա բնակաբայր: Այն է` չեզոքացվում է այդ բնակավայրից արեւելք ընկած ուկրաինական վերահսկողության ելուստը, որի դեպքում ռուսները կվերահսկեն Նովոպավլովկայի ողջ հարավային հատվածը` սպառնալով նաեւ այդ բնակավայրի քիկունքին:
Ամեն դեպքում, այս շարժը վկանում է, որ Նովոպավլովկայի ուղղությունը նորից ռուսական առաջնային հետաքրքրություններից է, հաշվի առնելով, որ դրա գրավման դեպքում ռուսական ուժերի համար օպերատիվ տիրույթ է բացվում դեպի մարզկենտրոն Դնեպրոպետրովսկից արեւելք տանող հիմնական լոգիստիկաները:

