Հնդկաստանը անցել է կարմիր գիծը՝ միանալով Ռուսաստան-Բելառուս զորավարժություններին ՆԱՏՕ-ի դեմ. The Times
ՄիջազգայինՀնդկաստանը «անցել է կարմիր գիծը»՝ միանալով Ռուսաստան-Բելառուս ռազմական զորավարժություններին «ՆԱՏՕ-ի դեմ»: Այս մասին գրում է The Times-ը:
Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին զորքեր է ուղարկել մասնակցելու «Զապադ» զորավարժություններին, որոնք մոդելավորում են հակամարտություն ՆԱՏՕ-ի հարևան երկրների հետ՝ Նյու Դելիի և Վաշինգտոնի միջև վատթարացող հարաբերությունների ֆոնին:
Հնդկաստանի պաշտպանության նախարարությունը հաստատել է, որ ուղարկել է զորքերի խումբ, այդ թվում՝ հեղինակավոր Կումաոն գնդի անդամների: Նրոնք տեղակայված են Մուլինո զորավարժարանում, որը գտնվում է Նիժնի Նովգորոդից մոտ 40 մղոն արևմուտք՝ ՆԱՏՕ-ի սահմաններից հեռու: Նյու Դելին հայտարարել է, որ մասնակցության նպատակն է «ամրապնդել պաշտպանական համագործակցությունը և փոխադարձ վստահության ոգին Հնդկաստանի և Ռուսաստանի միջև»:

