«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Ռուսական արվեստի թանգարանը նոր ցուցադրությամբ

Մշակութային

«ՏՈՒՆ՝ ԱՆՁՆԱԿԱՆ ՏԻԵԶԵՐՔ». ՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹՅՈՒՆ Եւ ՄՇԱԿՈՒՅԹ

Երեւանի Ռուսական արվեստի թանգարանում տեղի ունեցավ «Հարյուրավոր զանգեր վիճում էին» գրական-երաժշտական երեկոն: Երեկոյին ներկա էին  Ռուսաստանի դեսպան Սերգեյ Պավլովիչ Կոպիրկինը, մշակութային գործիչներ եւ ռուսական պոեզիա սիրող հասարակություն:
«Հարյուրավոր զանգեր վիճում էին» գրական-երաժշտական երեկոն նվիրված էր Մարինա Ցվետաեւայի կյանքին եւ ստեղծագործությանը:
Բեմից հնչել են Ցվետաեւայի բանաստեղծությունները՝ Աննա Միքայելյանի կատարմամբ եւ միջազգային մրցույթների դափնեկիր Տիգրան Պետրոսյանի դաշնամուրային նվագակցությամբ։
Ս.Պ.Կոպիրկինը շնորհակալություն է հայտնել արտիստներին եւ կազմակերպիչներին հրաշալի երեկոյի համար, ինչպես նաեւ ծանոթացել թանգարանի նոր ցուցահանդեսին։

«Իրավունք»-ը զրուցել է Ռուսական արվեստի թանգարանի ղեկավար՝ Մարինե Մկրտչյանի հետ:

—Ինչպե՞ս անցավ Մարինա Ցվետաեւայի կյանքին եւ ստեղծագործությանը նվիրված գրական-երաժշտական երեկոն՝ «Հարյուրավոր զանգեր վիճում էին» խորագրով, որին ներկա էր Ռուսաստանի դեսպան Ս.Պ.Կոպիրկինը:

—«Ռուսական արվեստի թանգարան»-ը, Մոսկվայի օրվան նվիրված, կազմակերպեց «Հարյուրավոր զանգեր վիճում էին» գրական-երաժշտական երեկոն: Մենք ավանդույթ ենք դարձրել եւ հաճախ ենք կազմակերպում երեկոներ, որտեղ ասմունքող Աննա Միքայելյանը ներկայացնում է ռուս պոեզիայի ներկայացուցիչներին՝ նրանց կյանքն ու գործունեությունները: Երեկոյին ներկա էր Ռուսաստանի դեսպան Սերգեյ Պավլովիչ Կոպիրկինը, ինչի առիթով մենք շատ ուրախ էինք: Պետք է նշեմ, որ մեր գրե-թե բոլոր նմանատիպ երեկոներին դեսպանը ներկա է լինում:

— «Ռուսական արվեստի թանգարան»-ում քանի՞ ռուս ստեղծագործողի նկարներ կան այս պահին:

—Այս պահին թանգարանում կա 350-ից ավելի նկարներ, ռուսական կերպարվեստի գործեր: Թանգարանում, հիմնականում ներկայացված են ռուս հեղինակների ստեղծագործություններ:

—Ի՞նչ նոր ծրագրեր կան առջեւում:

—Սեպտեմբերի 24-ին «Ռուսական արվեստի թանգարան»-ը կբացի նոր ցուցահանդես՝ «Տուն՝ անձնական տիեզերք» խորագրով, որտեղ բնանկարչության ժանրի միջոցով կներկայացվի տարբեր երկրկների տները, տան խորհուրդը, նրա փիլիսոփայությունը, եւ թե ինչպիսին է տան մշակույթը տարբեր ազգությունների մոտ: Կներկայացվեն բնանկարչական աշխատանքներ, որտեղ տան նկարներ կլինեն ներկայացված:    

 

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան