Ադրբեջանում գերեվարված Վիգեն Էուլջեքջյանից մինչ այսօր տեղեկություն չի ստացվել. փաստաբանը մանրամասներ է պատմում
ՀասարակությունԱդրբեջանական բանտում գտնվող Վիգեն Էուլջեքջյանը 36 օր առաջ հացադուլ էր հայտարարել, և հարազատները նրա առողջական վիճակի մասին որևէ տեղեկություն չունեն։ Նրա արգենտինաբնակ փաստաբան Լուչիանա Մինասյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց, որ չի կարող ո՛չ հաստատել, ո՛չ էլ հերքել տեղեկությունը՝ արդյոք Վիգենը դադարեցրել է հացադուլը։
«Զանգերը կատարվում են ամսական, և մենք արդեն ստացել ենք սեպտեմբերի զանգը։ Մինչ այժմ մենք չկարողացանք Բաքվից տեղեկություն ստանալ Վիգենի մասին։ Մենք կարծում ենք, որ նա կշարունակի հացադուլը՝ անկախ հետևանքներից։ Նա այլևս չի կարողանում հաղթահարել բանտը»,–ասաց Մինասյանը։
Ավելին՝ սկզբնաղբյուրում։

