Անկարայի և Բաքվի միջև ռազմավարական դաշնակցությունը հաջողությամբ զարգանում է բոլոր ուղղություններով.Ալիեւ
ՄիջազգայինԻլհամ Ալիևը Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Սելչուկ Բայրաքթարօղլուի հետ քննարկել է երկու երկրների ռազմական կառույցների միջև համագործակցության հետագա զարգացումը:
Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, օկուպացված Շուշիում կայացած հանդիպման ժամանակ կողմերը նաև ընդգծել են, որ Անկարայի և Բաքվի միջև ռազմավարական դաշնակցությունը հաջողությամբ զարգանում է բոլոր ուղղություններով, այդ թվում՝ ռազմական ոլորտում: Ալիևը նաև հայտարարել է, որ տարածաշրջանում արդեն խաղաղության դարաշրջան է։

