Այս պահին էլ Ոսկեպարի եկեղեցի մեծ քանակությամբ ուխտավորների մուտքն արգելվում է․ Գառնիկ Դանիելյան

Ներքաղաքական

Գառնիկ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Ձայնակցելով, գուցև հաճոյանալ փորձելով վարչակարգի պարագլխին, Ազգային ժողովում գումարված վերջին նիստի ընթացքում իշխանական մի քանի պատգամավորներ հիշեցին իմ արած հայտարարությունները Ոսկեպարի 7-րդ դարի եկեղեցու շուրջ, որոնք հնչել էին Տավուշում տեղի ունեցող ապօրինի սահմանազատման օրերին։

Ինչպես ասում են՝ լավագույն պաշտպանությունը հարձակումն է, ինչին էլ մշտապես մանիպուլյացիոն թեզերով պատրաստվում է ՔՊ֊ն՝ յուրաքանչյուր նիստից առաջ։

Հիմա՝ փաստերով․

▪️ այո, մեկ տարի առաջ գարնանը, երբ մեկնարկել էր, այսպես կոչված, սահմանազատման և սահմանագծման գործընթացը, ես ասել եմ, որ ադրբեջանցիները գալու են ու կանգնեն Ոսկեպարի եկեղեցու մոտ

▪️ նույն ժամանակահատվածում նշված տարածքում որոշակի օրերի արգելվեց մարդկանց այցելությունը Սուրբ Աստվածածին եկեղեցի։ Բոլորիս աչքի առաջ կատարվեցին ականազերծման աշխատանքներ, եկեղեցու աջ անկյունում տեղադրվեց սահմանային սյուն

▪️ այս պահին էլ եկեղեցու տարածքը դիտարկվում է, արգելվում է մեծ քանակության ուխտավորների մուտքը եկեղեցի։ Արձանագրենք, որ Ոսկեպարի ուղղությամբ ևս Ադրբեջանը կարողացավ ամրակայել իր դիրքերը, իհարկե, ձեր «շնորհիվ»։

Ազգային ժողովի ամբիոնից անդրադառնալով հնչեցված մեղադրանքին՝ նշեցի, որ եկեղեցու չհանձնման հանգամանքի վրա մեծ ազդեցություն է ունեցել Տավուշից սկիզբ առած «Սրբազան շարժում»֊ը։

Հազարավոր մարդիկ այդ օրերին իրենց բողոքի ձայնը բարձրացրին՝ չհամաձայնելով միայն զիջում ենթադրող և մեր ազգային ու պետական շահերից չբխող գործընթացի հետ։

Հնչեցրած միտքս փոթորկեց որոշ իշխանական պատգամավորների․ համաժողովրդական ընդվզումը նսեմացնել փորձող այս մարդիկ դեռ մի բան էլ ինձնից ներողություն պահանջեցին։

Թեռևս, հիշեցնեմ, որ 2024 թվականի մայիսի 16֊ին վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության հետ «Արմենպրես»-ի հարցազրույցը, որտեղ հարցին, թե ինչպե՞ս եք գնահատում սահմանազատման արդյունքները Բաղանիսի, Ոսկեպարի և Բերքաբերի հատվածներում, վարչությունից պատասխանել են, մեջբերում եմ․

«Ոսկեպար-Բաղանիս հատվածի ամենազգայուն հարցերից մեկը կապված էր Ոսկեպարի Սբ Աստվածածին եկեղեցու, մյուսը` Ոսկեպար-Բաղանիս ԽՍՀՄ ժամանակների ճանապարհի հետ: Երկու հարցն էլ լուծվել են լավագույն ձևով»։

 Սա լավագույնս փաստում է այն հանգամանքը, որ Ոսկեպարի եկեղեցու հարցն առնվազն եղել է քննարկման առարկա։

Այդ օրերին դուք տավուշեցուն խոստանում էիք, որ «դելիմիտիացիայի» գործընթացի արդյունքում հետ կբերվեն տարածքներ Պառավաքարից, Բերքաբերից, Վազաշենից։

 Քանի՞ սանտիմետր հող եք հետ բերել։

 Ձեր իշխանության օրոք Ադրբեջանը օկուպացրել է ՀՀ ինքնիշխան տարածքից առնվազն 200 քառակուսի կմ (պաշտոնական տվյալներով):

 Նեղանում եք, երբ ձեզ անվանում են կոլաբորացիոնիստ։ Մինչդեռ, ՀՀ տարածքից ադրբեջանական զորքերի դուրսբերման պահանջ ներկայացնելու փոխարեն դեռ մի բան էլ հայտարարում եք, թե այստեղ կան ադրբեջանական տարածքներ։

Եվ, ընդհանրապես, ՀՀ պետական ու ազգային շահերը ամեն հնարավոր ձևով ոտնատակ տվող խմբակը բարոյական իրավունք ունի՞ մեղադրելու որևէ ընդդիմադիր գործչի։ Ձեր քծնանքը հասել է այնտեղ, որ հիմա էլ որոշել եք Արարատ լեռան պատկերը հեռացնել երկիր մուտք գործելիս անձնագրում ստացվող հայկական դրոշմանիշներից։

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում