Ծիծեռնակաբերդում տեղի է ունենում ոչնչացումեւ խեղաթյուրում. Հայկ Դեմոյան

Ներքաղաքական

«Իրավունք»-ը զրուցել է Հայոց ցեղասպանությանթանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր ՀԱՅԿ ԴԵՄՈՅԱՆԻ հետ՝ վերջին շրջանումԾիծեռնակաբերդի հուշահամալիրում ընթացողշինարարական աշխատանքներին վերաբերողհարցերի եւ առկա քննադատություններիվերաբերյալ: Հարցազրույցի ընթացքում ՀայկԴեմոյանը կիսվել է իր գնահատականներով, փորձագիտական տեսակետներով:

Մտահոգություն կա, որ Ծիծեռնակաբերդիհուշահամալիրի վերականգնմանաշխատանքներն իրականացվում են սխալմեթոդներով, առանց ժամանակացույցի եւմասնագիտական վերահսկողության, ինչիհետեւանքով որոշ հատվածներ կարող ենվնասվել։ Ինչպե՞ս եք գնահատում այսիրավիճակը, եւ ի՞նչ քայլեր են նախատեսվումվնասը վերականգնելու համար:

Ես կարդացի այն, ինչ գրել է ԿԳՄՍ նախարարԺաննա Անդրեասյանը, եւ նկատեցի, որ նա իրյուրահատուկ ոճով փորձել է կանխելհասարակական բողոքը ու վաղվա նախատեսվածհանդիպումը՝ լրատվամիջոցների եւ հանրությանհետ: Այնուամենայնիվ, այսօր` մի քանի րոպե առաջ, նկատեցի, որ նա հայտարարություններ է հրապարակել, սակայն դրանք, բնականաբար, խնդիրը չեն լուծում։ Կարող եմ ասել, որ սա իրհերթին մի խաբված կույտ է, որն ուզում եննախարարը եւ իր քաղաքական թիմը հատուկ ձեւովիրականացնել, սակայն դա չի ստացվի։

Հավելեմ, որ այս իրավիճակի վերաբերյալ պետք է առավել տեղյակ լինեին այն մարդիկ, ովքերտասնամյակներ շարունակ աշխատել են այդոլորտում: Ինձ, օրինակ, տարակուսանք եւ զարմանքէ առաջացրել, թե ինչու 10 տարիների փորձ ունեցողմասնագետներն էլ չեն կարողացել ապահովելաշխատանքների ճիշտ ընթացքը, ինչպես նաեւ այն, որ բացակայում են աշխատանքներիիրականացման ժամկետները։ Օրենքն ու կարգըհստակ նշում են, որ ցանկացած աշխատանք պետք է սկսվի եւ ավարտվի որոշակիժամանակահատվածում, սակայն այստեղ այդմասին խոսք անգամ չկա: Սա, բնականաբար, հանրության շրջանում առաջացնում է տարակուսանք եւ կասկածներ:

Նախարարության եւ թանգարանի ղեկավարությանկողմից հրապարակված հայտարարություններըմիայն ավելի են թեժացրել իրավիճակը, քանի որմենք տեսնում ենք, որ իրականացվողաշխատանքները տեղի են ունենում վայրագորեն՝ առանց որակի եւ պատշաճ վերահսկողության: Իրական վերականգնում, այսպես կոչված,վերականգման անվան տակ տեղի չի ունենում, փոխարենը՝ տեղի է ունենում ոչնչացում եւխեղաթյուրում:

Պարզ բացատրություն եմ տալիս, եւ սա հարց է նաեւԺաննա Անդրեասյանին: Ջախջախված եւխճանկարի վերածված 1966 եւ 1967 թվականներինպատրաստված են եղել երեսպատման քարերըկապույտ բազալտից, որոնք այսօր ոչնչացվել են՝ ինչպե՞ս են վերականգնելու նույնությամբ: ԿԳՄՍ նախարարը ոչնչացրել է հուշարձան:

Սա ոչ միայն Հայոց ցեղասպանությանհուշահամալիրի մի մաս է, այլեւ պետականպահպանության տակ գտնվող հուշարձան է:Բարեբախտաբար, ոչնչացումը մասամբ է, սակայնարդեն տեսնում ենք հերթական չինովնիկականփորձերը, որոնք չեն հաջողվելու: Առաջին կարեւորքայլը պետք է լինի աշխատանքների դադարեցումըայս փուլում, իսկ նախարարությունը պարտավոր է վերականգնել հասցված վնասը՝ ապահովելովհուշարձանի նախնական դիրքն ու տեսքը:

Մենք չենք ժխտում, որ այդտեղ կան տարբերխնդիրներ, սակայն կարեւոր է ճշգրիտ ծավալների եւժամանակացույցի իրականացումը, որպեսզիորոշումներ ընդունվեն մասնագետներից կազմվածհանձնախմբի կողմից երկար քննարկումներիարդյունքում եւ ոչ թե ինքնակամ եւանպատասխանատու ձեւով:

Ներկայումս, սակայն, տեսնում ենք, որ ԺաննաԱնդրեասյանն ու իր թիմակիցները խայտառակձեւով իրականացնում են աշխատանքները՝ օգտագործելով սխալ միջոցներ, տեխնիկա եւշինարարական գործիքներ՝ նույնիսկ շարքայինկամուրջի շինարարական մակարդակի մոտեցմամբ:Լուսանկարներից եւ համաքաղաքացիներիհրապարակումներից պարզ երեւում է, որաշխատանքի ընթացքը ողբալի եւանպատասխանատու է՝ հակառակ այնհայտարարությունների, որոնք նախարարությունըներկայացնում է հասարակությանը:

Իսկ ի՞նչ կարծիք ունեք Իսրայելի վարչապետՆեթանյահուի հայտարարության վերաբերյալ, որԻսրայելը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը:

Ես չեմ ուզում մեկնաբանել, որովհետեւ Իսրայելիվարչապետ Բենիամին Նեթանյահուին` որպեսցեղասպանության մասնագետի, չեմ ճանաչում եւնման անձի հետ ոչինչ չեմ կարող կապել։ Ես գիտեմնրան որպես քաղաքական գործչի, եւ գիտեմ նաեւ, որ Հայոց ցեղասպանության թեման բազմիցսենթարկվել է քաղաքական շահարկումների։ Դրահամար ինքս իմաստ չեմ տեսնում որեւէ կերպ նրահայտարարությունները մեկնաբանելու մեջ։

ԴԻԱՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում