Սեպտեբերի 16-ից որոշ հետիոտնային անցումներ կկարգավորվեն «Հետիոտն կանչի» ռեժիմով աշխատող լուսացույցներով
ՀասարակությունՍեպտեբերի 16-ից ներքոգրյալ հետիոտնային անցումները կկարգավորվեն «Հետիոտն կանչի» ռեժիմով աշխատող լուսացույցներով։ Այս մասին տեղեկանում է Երևանի քաղաքապետարանը։
Աթոյան-Նոր Արեշ՝ 5-րդ փ. խաչմերուկ,
Ն. Զարյան փ. հ.72 հասցեի հարակից ճանապարհահատված,
հ.51 դպրոցի հարևանությամբ՝ Մամիկոնյանց փ. հ.82 և հ.14 դպրոցների հարակից ճանապարհահատված,
Կորյունի փ. հ.12/1 հասցեի հարակից ճանապարհահատված,
Նորագավիթ 1-ին և 8-րդ փ.-ների խաչմերուկ՝ հ.98 դպրոցի մոտակայք,
Ն. Տիգրանյան փ.՝ հ.54 դպրոցի հարևանությամբ:

