Եթե քո անվտանգության ապահովման թիվ մեկ գործիքը բանակն է՝ դա նշանակում է, որ չունես անվտանգություն․ Փաշինյան

Ներքաղաքական

Հայաստանի Հանրապետության բանակը ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքից դուրս անելիք չունի և բանակի խնդիրը ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքի պաշտպանությունն ապահովելն է։ Սա է լեգիտիմության ռազմավարությունը բանակի դեպքում և պարագայում։ Եվ այս ռազամավարությունը 2–3 տարվա ընթացքում տվել է շատ կոնկրետ, աներևակայելի արդյունքներ։ Այս մասին անվտանգային թեմայով համաժողովի ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանի սպառազինության ձեռքբերման շուկաները նախկինում խիստ սահմանափակ էին, իսկ հիմա անսահմանափակ են։

«Ինչո՞ւ են այդ սահմանափակումները վերացել․ լեգիտիմության ռազմավարության պատճառով։ Որովհետև որևէ մի երկիր մեզ հետ ռազմատեխնիկական ոլորտում համագործակցություն սկսել–չսկսելու հարցում չունի մտավախություն, որ այդ սպառազինությունը կարող է օգտագործվել ոչ լեգիտիմ նպատակով։ Որևէ մեկը չի կարող վիճարկել ՀՀ ինքնիշխան միջազգայնորեն ճանաչված տարածքը պաշտպանելու իրավունքը»,– ասել է վարչապետը։

Փաշինյանը հայտարարել է, թե նախկինում բանակը մեզ համար եղել է անվտանգության առաջին բնագիծ և միջոց․ «Ցավոք, մենք հետո հասկացանք, որ եթե քո անվտանգության ապահովման թիվ մեկ գործիքը բանակն է, դա նշանակում է, որ չունես անվտանգություն»,– ասել է նա՝ պնդելով, որ այդ դեպքում անվտանգությունը բացակայում է կատարելապես։ 

Փաշինյանի համոզմամբ՝ բանակը պետք է նույնիսկ անվտանգության 2–րդ, 3–րդ ․․․ 6–րդ գործիքը չլինի, այն պետք է լինի անվտանգության վերջին գործիքը։

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում