Ռուսական բանակը ճեղքել է Զապորոժեի արեւելյան ճակատում պաշտպանութունը` սպառնալով դուրս գալ Գուլյայպոլեի թիկունք
ՄիջազգայինՌուսական բանակը նկատելի առաջխաղացում ունեցավ Զապորոժեի ճակատի արեւելյան թեւում` Գուլյայպոլեի ուղղությամբ:
Ռուսներին, ի հաշիվ հարակից հատվածում` Դնեպրոպետրովսկի մարզում հաջողությունների, հաջողվել է ճեղքել այս հատվածում ուկրաինական բավականին ամուր պաշտպանությունը, որը կառուցվել է երկար ժամանակահատվածում: Արդյունքում, ռուսական ուժերի հարվածն այս պահին ուղղված է Ուսպենովկա-Պոլտավկա գծին, որը հաղթահարելու դեպքում կսկսեն դուրս գալ այս ուղղությամբ ուկրաինական պաշտպանության հիմնական հանգույցի` Գուլյայպոլեի թիկունք:

