3 շաբաթ է Արարատի մի շարք գյուղեր զրկված են ջրից
ՀասարակությունՄոտ 3 շաբաթ է Արարատի մի շարք գյուղեր զրկված են ջրից և դրա հետ կապված որևէ բացատրություն չկա։ Թե արդյոք դա կապված է նրա հետ, որ վերջերս աշխատանքից ազատեցին Ջրային կոմիտեի նախագահին և խափանվել է ոլորտի աշխատանքը, կամ հակառակը, վատ աշխատանքի արդյունքում ազատեցին, հայտնի չէ։ Ամեն դեպքում գյուղական համայնքները զրկված են ջրից։

