Նման է, որ Բրիտանիան հեղափոխության եզրին է (Ֆոտո)
ՄիջազգայինԲրիտանիան հեղափոխության եզրին է։ Լոնդոնի փողոցներ առնվազն 150,000 մարդ է դուրս եկել, թեեւ կազմակերպիչները հայտարարում են, որ Բրիտանիայով մեկ բողոքի ձայն է բարձրացրել առնվազն 1-3 միլիոն քաղաքացի:
Ամեն դեպքում, փորձագետները սա գնահատում են դեռ միայն առաջին քայլը, որը գնալով կընդլայնվի։ «Միավորե՛ք թագավորությունը» կարգախոսը միավորել է այն ուժերին, որոնց կարելի է համարել հակագլոբալիստական: Հաշվի առնելով, որ շարժման նպատակ է հռչակված միգրացիայի եւ Բրիտանիայիում միգրանտերի դիրքերի ընդլայնման կուրսը, որն առաջ էտանում գործող իշխաղ ուժը: Ահա թե ինչու Սուրբ Գևորգի խաչը դարձավ բողոքի դուրս եկածների խորհրդանիշը, եւ այդ պատկերը Լոնդոնում ամենուր է։
«Համբերությունը սպառվել է։ Հին անգլիական քաղաքների նոր քաղաքապետերը խոսում են արաբերեն և ուրդու լեզուներով։ Միգրանտների կողմնակիցները վերահսկողություն են հաստատել Լոնդոնում, Ներքին գործերի նախարարությունում և մոտենում են վարչապետի պաշտոնին։ Քաղաքներում ձևավորվել են միգրանտական անկլավներ։ Անգլիայում և Ուելսում առաջին և երկրորդ սերնդի օտարերկրացիների թիվը հասել է 20%-ի։ Մեծամասնությունը մուսուլմաններ են»,- մեկնաբանում է փորձագիտական աղբյուրը։
Միգրանտների է վերագրվում նաեւ հանցագործությունների աճը։ 2024 թվականին անձնական ունեցվածքի գողության թիվն աճել է 22%-ով։ Սահմանվել է խանութներից գողության ռեկորդ։ Սեռական բռնությունն ավելի հաճախակի է դառնում։ 16-24 տարեկան անգլիացիների և ուելսցիների 16.5%-ը օգտագործում է թմրանյութեր։
«Անվերահսկելի միգրացիայի դեմ բողոքի ցույցերը միայն կաճի։ Խաղաղ ճանապարհով ոչինչ չի կարելի անել։ Մինչև խորհրդարանական ընտրությունները մնացել է չորս տարի։ Այդ ժամանակ «հին, բարի Անգլիան» այլևս գոյություն չի ունենա»։ Այս թեզը մեծ տարածում է ստացել բողոքավորների մոտ: Ու շատերը կարծում են, որ սա նրանց վերջին հնարավորությունն է։

