Ռուսական ուժերը սկսում են կոմունիկացիոն կարեւոր նշանակություն ունեցող Յամպոլ բնակավայրի գրոհը (Տսանյութ)
ՄիջազգայինՌուսական ուժերը Կրեմենյան անտառների հարավ-արեւմտյան հատվածում գրավել են ուկրաինացիների պաշտպանության վերջին հենակետը` ջայլամների ֆերմայի տարածքը (https://iravunk.com/?p=322652&l=am):
Այդպիսով, ռուսները դուրս են եկել կոմունիկացիոն կարեւոր նշանակություն ունեցող Յամպոլ բնակավայրի հատված` հսկողության տակ վերցնելով Լինանից Սեւերսկ տանող երկաթուղու զգալի հատված:
Այդպիսով, ռուսական ուժերի համար բաց է Յամպոլի ճանապարհը: Այդ բնակավայրը վերցնելու դեպքում ռուսները կփակեն նաեւ Լիմանից Սեւերսկ տանող հիմնական մայրուղին, որը ներկա պահին մոտակա գործողության անօդաչուների հարվածի տակ է։
Բացի այդ, ռուսները կսկսեն հարավից աքցաավորել Լիմանը, որը հյուսիսից արդեն փակ է:

