«Իրավունք» թերթի տպագիր համարներ

«ՄԵԿ ՄԱՏՈՎ ՏԵՂԱՇԱՐԺԵՑԻՆՔ 49 ՏՈՆՆԱ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՔԱՇՈՎ 4 ԲԵՌՆԱՏԱՐ ՄԵՔԵՆԱ». ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆ, ՌԵԿՈՐԴԱԿԻՐ ՅՈՒՐԻ ՍԱՔՈՒՆՑ

Սպորտ

Iravunk. com -ի մարզական լրագրողը զրուցել է հայազգի անվանի մարզիկ, պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, GBC վարկածով Աշխարհի չեմպիոնական գոտու հաղթող, Բռնցքամարտի Աշխարհի կրկնակի չեմպիոն, Եվրոպայի չեմպիոն, WBU վարկածով Աշխարհի չեմպիոն, բազմաթիվ ռեկորդների հեղինակ ՅՈՒՐԻ ՍԱՔՈՒՆՑԻ հետ։

- Ողջույն, Յուրի։ Մեր նախորդ հարցազրույցից բավական ժամանակ է անցել, ու այս ընթացքում հասցրել ես նոր նվաճումներ գրանցել։

- Վերջերս Թայլանդում կայացած պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոյի ժամանակ մենամարտեցի տեղացի մրցակցի դեմ, երկրորդ ռաունդում տեխնիկական նոկաուտով հաղթեցի նրան ու նվաճեցի WBC չեմպիոնական գոտին։ - Յուրի, կարող ես պատմել որևէ հիշարժան հաղթանակի մասին։

- Ամիսներ առաջ ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում տպավորիչ հաղթանակ տոնեցի ադրբեջանցի մրցակցիս Զաբեհ Շամիևի նկատմամբ։Ես հաջողությամբ պաշտպանեցի WBU /World Boxing Union / վարկածով Աշխարհի չեմպիոնի տիտղոսը և միաժամանակ դարձա միջազգային գոտու հաղթող։ Մենամարտը կայացավ Մոսկվայի «Կռիլյա սովետով» հարթակում, շատ լարված ու լեցուն մթնոլորտում։ Մենամարտի հենց առաջին վայրկյաններից ցուցադրեցի իմ տեխնիկական և ֆիզիկական առավելությունները վերահսկելով ռինգի յուրաքանչյուր վայրկյանը։ Երկրորդ ռաունդում, հարվածների ուժեղ և ճշգրիտ շարքից հետո, մրցավարը դադարեցրեց մենամարտը, գրանցելով ադրբեջանցի մարզիկի նոկաուտը։ Այս հաղթանակը նվիրեցի լեգենդար «Արաբո» ջոկատի մարտիկներին։ Նշեմ, որ այդ հաղթանակը ապրիլի 24-ին էր, Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, շատ խորհրդանշական օր։ Առաջին անգամ էի մենամարտում ադրբեջանցի մրցակցի դեմ։ Շատ ուրախ եմ, որ կարողացա հաղթել նրան, մեր դրոշը ծածանել։ Ես այն նվիրեցի նաև իմ հերոսներին, ովքեր անձնվիրաբար ծառայում են մեր հայրենիքի ուժեղացմանը Հայաստանից, թե Սփյուռքից։

- Յուրի, տեղյակ եմ, որ հուլիսի 25-ին եղբորդ Արթուր Սաքունցի հետ միասին Բալահովիտ գյուղում Գինեսի նոր ռեկորդ եք սահմանել։

- Մեկ մատով տեղաշարժեցինք 49 տոննա ընդհանուր քաշով 4 բեռնատար մեքենա։ Շատ հաճելի զգացողություններ ունեցանք, այս անգամ միաժամանակ հանդես գալով, ինչն անչափ պատասխանատու էր ու շատ տպավորիչ։

- Տեղյակ եմ, որ օրերս մեր սպորտի դարբնոց համարվող Գյումրի քաղաքում հյուրընկալվել ես քաղաքապետ Վարդան Ղուկասյանի մոտ։ Ինչպես անցավ Ձեր հանդիպումը։

- Քանի որ Գյումրին մեր սպորտի դարբնոցն է, ես հանդիպեցի պարոն Ղուկասյանի հետ, շատ ջերմ ընդունելության արժանացա։ Հանդիպման ընթացքում քննարկեցինք մի շարք կարևոր հարցեր ուղղված քաղաքի զարգացմանը, կիսվեցինք գաղափարներով ու նախանշեցինք համագործակցության նոր ծրագրեր։ Հանդիպումն անցավ կառուցողական մթնոլորտում, լի ոգեշնչող մտքերով։ Փակագծերը շատ չեմ ուզում բացել, պայմանավորվեցինք, որ Գյումրի քաղաքի օրվա տոնակատարությունների շրջանակում ես այդ օրը ռեկորդ պիտի սահմանեմ։

- Յուրի, բոլորովին վերջերս, սեպտեմբերի 4-ին, Փրկարարի օրվան նվիրված նոր ռեկորդ սահմանեցիր Երևանում։

- Այո, սահմանեցի համաշխարհային նոր ռեկորդ, ատամներով քաշելով 2 հրշեջ փրկարարական մեքենա։ Փրկարարի օրվան նվիրված արդեն երրորդ ռեկորդիս սահմանումն էր սա։

- Յուրի, ինչ խնդիրների ես բախվում սպորտում։

- Ցավոք, չեմ արժանանում որևէ պետական աջակցության, ԿԳՄՍ նախարարություն էլ եմ գնացել վերջերս։ Ասում եմ, պատկերացնում եք, Աշխարհի կրկնակի չեմպիոն եմ, այդքան նվաճումներ ունեմ, ու որևէ կերպ չեք աջակցում։ Փոխնախարարը ասաց, կաջակցենք, ու դեռ սպասում եմ։ Ինձ եթե «Արաբո» ջոկատը, մյուս ընկերներս չաջակցեն, ապա չեմ կարող որևէ մրցաշարի մասնակցել։

- Շնորհակալություն, Յուրի, մեզ ժամանակ տրամադրելու համար։

- Զգացված եմ ուշադրության համար, անխափան գործունեություն Ձեր թերթին։

Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ

Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան