ԱՄՆ պետքարտուղարը ժամանել է Իսրայել
ՄիջազգայինԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ժամանել է Իսրայել, հաղորդում է Agence France-Presse-ը։
«Ռուբիոն կիրակի օրը ժամանել է Իսրայել», – գրում է գործակալությունը։
Axios պորտալը հայտնել է, որ Ռուբիոն կիրակի և երկուշաբթի օրերին պետք է հանդիպի Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ՝ Իսրայելի կողմից Արևմտյան ափի որոշ հատվածների հնարավոր անեքսիայի հարցով։

