Ռուսները Զապորոժեում ճեղքել են ուկրաինական պաշտպանության առաջնային գիծը (Քարտեզ)
ՄիջազգայինՌուսաստանի զինված ուժերը Զապորոժեում ճեղքել են ուկրաինական պաշտպանության առաջնային գիծը` մտնելով Ստեպնոգորսկ բնակավայրի տարածք:
Այս բնակավայրը ստացել է ռազմավարական նշանակություն: Ստեպնոգորսկը գրավելով, ռուսները նախ` կարող են զարգացնել հարձակումը Զապորոժե մարզկենտրչոնի ուղղությամբ: Նաեւ, այս գոտուց ռուսական մոտակա գործողության անօդաչուների համար խոցելի է դառնում Զապորոժե քաղաքում Դնեպրի գետնանցումները, ինչն ահռելի վնաս է ուկրաինական կողմի համար բոլոր ուղղություններում:
Եվ երկրորդը. Ստեպնոգորսկից ռուսները կարող են հարվածել Զապորոժեի ճակատում ուկրաինական հիմնական պաշտպանական հանգույցի` Օրեխովոյի ուղղությամբ` թիկունքից շրջանցելով երկար ժամանակ կառուցված ողջ պաշտպանական համակարգը:

