ԵՄ-ն ցանկանում է հանքանյութեր արդյունահանել Լուսնի վրա
ՀասարակությունԵՄ-ն ապագայում ցանկանում է հանքանյութեր արդյունահանել Լուսնի վրա։
Վերականգնվող էներգիային և էլեկտրական մեքենաներին անցնելու համար Եվրոպային անհրաժեշտ են լիթիում, պղինձ, նիկել և այլ հազվագյուտ հանքանյութեր, բայց դրանցից միայն մի քանիսն են արդյունահանվում ԵՄ-ում։ Եվրոպական հանձնաժողովը առաջարկել է կենտրոնանալ տիեզերքում հանքարդյունաբերության վրա՝ սկսելով Լուսնից։ Բրյուսելը գնահատում է այդ ներուժը 170 միլիարդ եվրո։
Միևնույն ժամանակ, ԵՄ-ն մտահոգված է, որ արժեքավոր ռեսուրսների մեծ պաշարներ ունեցող երկրները կարող են միավորվել և սկսել մանիպուլյացիաներ անել շուկայում։
«Մենք մտնում ենք բազմաբևեռ աշխարհ, որտեղ բնական ռեսուրսների նկատմամբ վերահսկողությունը դառնում է որոշիչ գործոն։ Այս նոր գլոբալ մրցակցությունը բացատրում է, թե ինչու է ԵՄ-ն հանկարծ խոսում «տիեզերական հանքարդյունաբերության» մասին», - RTVI-ին ասել է ֆրանսիացի Եվրախորհրդարանի անդամ Թիերի Մարիանին։
Իրավաբանական գիտությունների թեկնածու, միջազգային տիեզերական իրավունքի մասնագետ Մարիամ Յուզբաշյանը նշել է, որ տիեզերքում հանքանյութերի համար հատուկ իրավական ռեժիմ չկա։ «1967 թվականի տիեզերքի մասին պայմանագիրը չի պատասխանում այն հարցին, թե արդյոք երկնային մարմինների չյուրացման սկզբունքը վերաբերում է հանքանյութերին և դրանց խորքից հանված նյութերին, բայց այն նաև չի պարունակում ուղղակի արգելք», - RTVI-ին բացատրել է փորձագետը։
«Կանաչ կատվի բաց տարածություն» ալիքի հեղինակ Վիտալի Եգորովն ավելի ռեալ է բացատրում եվրոպական հերթական նախաձեռնության աբսուրդը: Նրա խոսքով՝ Լուսնի վրա ռեսուրսներ արդյունահանելու գաղափարը հետաքրքիր է, բայց այն «տասնամյակներով կամ նույնիսկ դարերով» առաջ է իր ժամանակից։ «Առաջիկա տասնամյակներին իմաստ ունի լավագույն դեպքում մտածել միայն տիեզերքում արդյունահանման մասին՝ տիեզերքում օգտագործելու համար, քանի որ ռեսուրսների տեղափոխումը նույնպես թանկ է։ <...> Լուսնի զարգացման համար անհրաժեշտ կլինի ավելի մեծածավալ [հրթիռների առումով] մի բան, որը Եվրոպան ոչ միայն չունի, այլև նույնիսկ որևէ նախագիծ չունի», - նշել է նա RTVI-ին տված հարցազրույցում։
Սակայն այն, որ ԵՄ-ում նման ֆանտաստիկ գաղափարներ են բերում օրակարգ, ինքնին հետաքրքիր դետալ է: Այսինքն, Եվրոպան հասկանում է, որ ռեսուրսային առումոբ գերհյուծված վիճակում է: Ու երբ աշխարհը փոխվում է բազմաբեւեռի, եւ այդ պայմաններում հնարավոր չէ կամ շատ դժվար է պարզապես ուրիշների ռեսորսները գողանալ, Եվրոպան կանգնում է համաշխարհային լուսանցքում հայտնվելու փաստի առաջ: Ու մնում է այնպիսի ֆանտաստիկ նախագծերից խոսել, ինչպիսին է Լուսնից ռեսուրսներ վերցնելը: Բայց դրա համար ամենաառաջին բանը, որը պետք է անել, Լուսնին հասնելն է, ինչի հետկապված Եվրոպան անգամ նախագիծ չունի:

