Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկի կնոջ մեքենան գողացել են
ՄիջազգայինՉնայած շուրջօրյա անվտանգությանը, Լեհաստանի վարչապետ Տուսկի նստավայրից գողացել են նրա կնոջ Lexus մեքենան։
Լրատվամիջոցները հաղորդում են, որ Սոպոտ քաղաքի (որտեղ գտնվում է Տուսկի ամառանոցը) 41-ամյա բնակիչը գողացել է նրա մեքենան պետական անվտանգության ծառայության քթի տակից։
Գողին կարողացել են հայտնաբերել եւ ձերբակալել, երբ ցանկացել է թռչել Բուլղարիա, իսկ մեքենան լքված է գտնվել Գդանսկի կայանատեղիում՝ փոփոխված համարանիշներով։

