«ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋԻՆ ՎԱՅՐԿՅԱՆԸ ՉՀԱՆՁՆՎԵՑ ՈՒ ՊԱՅՔԱՐԵՑ ՀԱՅՐԵՆԻ ՀՈՂԻ ՀԱՄԱՐ»
ՀասարակությունՈւղիղ 3 տարի առաջ, այս օրը սեպտեմբերի 13-ին, Ադրբեջանը ռազմական ագրեսիա սկսեց Հայաստանի նկատմամբ, այն եռօրյա պատերազմ անունը կրեց, որի ժամանակ ցավոք ունեցանք բազմաթիվ զոհեր ու վիրավորներ։
Վարդենիսում տեղի ունեցած թեժ մարտերի ժամանակ հերոսաբար զոհվել է նաև ԱՐԱ ՌՈՒԴԻԿԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ, նրա մարտական ընկերը Iravunk. com -ի հետ զրույցում նշեց.
«Արան դիրքի ավագն էր, նա մինչև վերջին վայրկյանը չհանձնվեց և պայքարեց հայրենի հողի համար։ Նա սովորում էր Տնտեսագիտական համալսարանում, առանձնանում էր իր ազնվությամբ, բարությամբ»։
ՀԱՎԵՐԺ ՓԱՌՔ ՄԵՐ ԲՈԼՈՐ ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍՆԵՐԻՆ։
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆ

