Լարված իրավիճակ՝ Աբովյանում

Հասարակություն

Այսօր  լարված իրավիճակ է ստեղծվել Կոտայքի մարզում։ Աբովյան քաղաքի «Սիփան» բնակելի թաղամասում կառուցվող էլիտար շենքերի շինհրապարակում էին հավաքվել մեծ թվով քաղաքացիներ, ովքեր արդարացիորեն իրենց զայրույթն էին ուղղում կառուցապատողին։

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում քաղաքացիներն ասում էին. 

«21-րդ դար, բայց հայտնվեցինք փողոցում, 21-րդ դար, ու հավատալով մարդկանց սին խոստումներին, գունազարդ գովազդին, խաբնվես ու մնաս օդում կախվա՞ծ․․․

Մենք պետք է արդեն, ըստ կնքված պայմանագրի, բնակվեինք «Սիփան» բնակելի թաղամասի մեր հավանած բարձրահարկ էլիտար շենքի բնակարաններում, բայց ինչքան ժամանակ է՝ շինարարության նույնիսկ 40 տոկոսն ավարտին չեն հասցրել։

Փորձում ենք շինարարի հետ հանդիպել, պարզել պատճառները, չի էլ բարեհաճում պատասխանել մեր հեռախոսազանգերին ու հրաժարվում է հանդիպումից։ Ի՞նչ աստիճանի տմարդ պիտի լինես, որ երբ հայտարարում էիր բնակելի շենքերի կառուցման մասին, լուսանկարները մեզ էիր հրամցնում ու մինչև կառուցելը ոգևորիչ խոսքեր էիր ասում, ամեն րոպե հնարավոր էր լինում էդ կառուցապատողին հանդիպել, իսկ հիմա հազարից ավելի բնակիչներ փողոցում են մնացել՝ այդ անպատասխանատու կառուցապատողի պատճառով։ Ոչ  շենքի ավարտն է երևում, ոչ էլ դրա «սփաթն» ենք կարողանում տեսնել, հրաժարվում է հանդիպումից, երևի էլ երես չունի, որ պատասխանի, թե երբ ենք մենք մեր տներում բնակարանամուտն անելու։ 

Քանի անգամ հետաձգվել է, քանի անգամ փափուկ բարձ է դրել մեր գլխի տակ, բայց վստահել ենք , ընդառաջել ենք, ասել ենք՝ ոչինչ, թող մի 3 ամիս հետո լինի, բայց լինի, իսկ շենքը շահագործելու, մեզ հանձնելու ո՛չ օրը գիտի, ոչ էլ ժամը։

Մարդ ինչ աստիճանի ստորության դիմի, որ մեզ ցույց տա, որ ունենալու ենք նաև խաղահրապարակ, բայց գիշերը գաղտագողի այդ խաղահրապարակի տեղում նոր շենք կառուցելու համար հիմք փորի։ Էդ կառուցապատողները աչքիս լրիվ խեղկատակներ են։ Պատկերացնո՞ւմ եք՝ էդ մեկը կառուցեն ու հարևան շենքից հեռավորությունը մի 60 սմ լինի։ Հարևանները հանգիստ կարող են տեսնել մեկմեկու շարժը։ Եթե մեր հարցերին այս 2 օրվա ընթացքում այդ կառուցապատողները, ովքեր ԱԺ նախկին պատգամավոր Կարապետ Գուլոյանն է՝ իր հարազատներով, չպատախանեն, դիմելու ենք ավելի կտրուկ միջոցների, հետո թող չասեն, թե ինչի էդ 1000 հոգին ընդվզեց։

Բա ո՞նց չընդվզենք, երբ մարդիկ, հավատալով դրանց խոսքերին, անգամ իրենց տունն են վաճառել, բանկերից վարկով գումարներ են վերցրել ու վճարել դրանց։ Վճարել ենք ու, ինչպես ժողովուրդն է ասում, եսիմ որտեղ ենք ընկել:

Ուզում ենք, որ կառավարության՝ հենց վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի, Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանի, Աբովյանի քաղաքապետ Էդուարդ Բաբայանի հզոր միջամտությունը տեսնենք, որ նրանք կանգնեն մեր թիկունքին ու այդ վայ պատուհաս կառուցապատման պատասխանատուներին պարտավորեցնեն, որ իրենց խոստացածը կատարեն, ոչ թե հերթական անգամ փորձեն փափուկ բարձ դնել մեր գլխի տակ։ Մենք էդքան էլ միամիտ չենք եղել, որ նախորդ ուշացման ժամանակ կտրուկ միջոցների չենք դիմել։ Պարզապես ասել ենք՝ ոչինչ, մարդիկ իրենց խոստումը կկատարեն մի քանի ամիս ուշացումով, բայց մենք վերջապես կստանանք մեր բնակարանների բանալիները։ Բայց տեսանք, որ ոչ միայն շինարարությունը առաջ չի գնում, այլ նաև տեղում դոփում են։ 

Հիմա զգուշացնում ենք վերջին անգամ․ եթե օրերի ընթացքում մեր հարցին դրական լուծում չտվեցին այդ վայ «ուղեղից թոփալ» կառուցապատողները, մեր խոստումը՝ ավելի կտրուկ միջոցների դիմելու, ի կատար ենք ածելու։ Այնպես որ, հիմա քաղաքակիրթ ձևով պահանջում ենք և՛ կառուցապատողից, և՛ պատկան մարմիններից՝ էնպես մի արեք, որ մեր համբերության բաժակը լցվի, 35-ից ավելի սահման պահող տղերքին եք ուզո՞ւմ գցեք, ա՛յ կավե գլուխներ, բազմազավակ ընտանիքների՞ն եք ուզում թողնել դրսում․․․ Իմացեք, հիմա արդեն դիմելու ենք ամենակտրուկ միջոցների»։

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում