Ռուսաստանի հետ կապերի խզումը վնասել է տնտեսությանը. Ֆինլանդիայի վարչապետ
ՄիջազգայինՖինլանդիայի վարչապետ Պետտերի Օրպոն հայտարարել է, որ Ռուսաստանի հետ տնտեսական և առևտրային կապերի խզումը լուրջ հարված է հասցրել երկրի տնտեսությանը։ Yle-ի փոխանցմամբ՝ նա նշել է, որ սահմանների փակման հետևանքով Ֆինլանդիա այլևս չի ներկրվում մոտ տասը միլիոն խորանարդ մետր փայտանյութ, ինչը խանգարում է երկրի անտառարդյունաբերությանը։
Օրպոյի խոսքով՝ ֆիննական ընկերությունները Ռուսաստանի շուկայում կորցրել են միլիարդավոր եվրոների ներդրումներ։ Այս կորուստները զգալիորեն նվազեցրել են երկրի արդյունաբերական և առևտրային ներուժը։
Վարչապետի այս հայտարարությունը վկայում է, որ Հելսինկիի արտաքին քաղաքական որոշումների տնտեսական հետևանքները շարունակում են ազդել երկրի աճի և ներդրումային միջավայրի վրա՝ ստեղծելով լուրջ մարտահրավերներ տարածաշրջանային մրցունակության համար։

