Լավ է չեն ասում, որ տղաս քննչական կոմիտեում ինչ–որ մեկին բռնաբարել է, լավ է՝ նման գործ չհարուցեցին. Վարդան Ղուկասյանը փակագծեր է բացում

Ներքաղաքական

«Արցախը տվիք, էդքան չխառնվիք իրար, Գյումրու քաղաքապետարանի համար էս ի՞նչ եք անում, էս ի՞նչ ողբ ու ոռնոց եք դրել։ Ի՞նչ, էստեղից շատ ատկատ կա՞ր, որ տանում էիք»,-անդրադառնալով որդու շուրջ ընթացող գործընթացներին ասաց Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, անդրադառնալով քր.գործի մանրամասներին.

- Ամբողջ պատմությունը 24 քառակուսի մետր, մոտ 90 հազար դրամ արժողության «խիբարի» (մանր տաշեղներ, շինարարական նյութ) համար է, որն անգամ քաղաքապետարանի հաշվեկշռում էլ որպես գույք չի եղել։

Ինձ նման բաներով չեն կարող կոտրել։ Եթե մարմինս կոտրես, հոգիս չեն կոտրի, բռնել տալով երկիր չեն պահում, պատին ծեփելով, ասֆալտին փռելով դու մարդկանց հանում ես քո դեմ, մարդկանց պահում են սիրով, ապրելով և ապրեցնելով։ Ես իմ տղայի անունը Սպարտակ եմ դրել, ազատության անունն եմ դրել, որ Սպարտակը կռվում էր հռոմեացի լեգեոներների դեմ, դուք մտածում եք, որ ես կարող ա գլո՞ւխ կախեմ ձեր դիմաց կամ գամ, ձեր հետ բանակցեմ, կամ ստուկաչ դառնամ մյուսների պես, որ վլաստը գա, գլխարկս փոխեմ։ Իմ գլխարկը երբեք չի փոխվի։

Անդրադառնալով լուրերին, ըստ որի Շիրակի մարզային քննչական վարչությունում վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել իր որդու աջակիցների և իրավապահների միջև քաղաքապետը նկատում է.

- Լավ է՝ չեն ասում, թե քննչական կոմիտեում բռնաբարություններ են տեղի ունեցել։ Օրինակ ասեին, որ տղաս քննչական կոմիտեում ինչ–որ մեկին բռնաբարել է, լավ է՝ նման գործ չհարուցեցին։ Փաստորեն դեռ դեմոկրատիա կա:  Որդուս նկատմամբ իրականացվող իրավական գործընթացների ցինիզմի վերջին աստիճանն է։ Հերթական անգամ Հայաստանում դատում են քաշող ուժերին, որ ադրբեջանցիներին բերեն Հայաստան։Ոչինչ սա էլ կանցնի։

Հարցին արդյո՞ք այս ամենը նաեւ ՌԴ-ի շահերը պարբերաբար  պաշտպանելու հետ չէ կապված մեր զրուցակիցը նկատեց.

- Ռուսները պահում են Հայաստանի ինքնիշխանությունը։ Ովքեր ուզում են, որ ռուսական ռազմաբազան դուրս գա, ուրեմն ուզում են, որ Հայաստանը դառնա թուրքական վիլայեթ։ Դրանք փողով ծախում են իրենց հայրենիքը։ Սրանք հատուկ թուրքական գործակալներ են, որոնք ուզում են, որ Հայաստանը դառնա թուրքական վիլայեթ։  Էստեղ լինելու են կա՛մ ռուսները, կա՛մ թուրքերը։ Եթե սրանք ուզում են քրիստոնյաներին էստեղից հանել և բերել մուսուլմանների լուսինը, սրանց ես ի՞նչ ասեմ:

 

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում