Ռուսական բանակը լայն ճակատով ճեղքում է Դնեպրոպետրովսկի մարզում պաշտպանությունը (Քարտեզ)
ՄիջազգայինՎելիկոմիխայլովկայի առանցքային ուղղությամբ ռուսական զորքերը շարունակում են ընդլայնել իրենց վերահսկողության գոտին։
«Մեր ստորաբաժանումները առաջխաղացում են ունեցել և ամրապնդվել Նովոսելովկայում և Սոսնովկայում, սա հաստատվում է նաև թշնամու վերլուծաբանների քարտեզներով»,- հաղորդում են ռուսական աղբյուրները։
Նաեւ նշելով, որ Ռուսական բանակը նաեւ հարձակվում է Բերեզովեի վրա՝ առաջխաղանալով Տերնովեից տնկարկներով։ Ուկրաինական զինված ուժերի դիրքերի վրա ճնշում է գործադրվում Զապորոժիե բնակավայրից մինչև Նովոնիկոլաևկա։ Մի փոքր ավելի հյուսիս՝ Զապորոժիե շրջանի և ԴԺՀ-ի սահմանին, Տեմիրովկայից եկած ռուսական զորքերը գրոհում են Զապորոժիե Օբրատնոյեն։
Իրավիճակը հետեւյալն է. ռուսական ուժերը լայն ճակատով շարունակում են առաջխաղացումը Դնեպրոպետրովսկի մարզի հարավ-արեւելյան հատվածում: Այս պահին երկու առանցքային թիրախներն են Վելիկոմիխայլովկան, որի արեւելյան ծայրամասերն արդեն ռուսների վերհսկողության տակ է: Ապա նաեւ այս ճակատի հիմնական նպատակակետը` Պոկրովսկոեն:
Պոկրովսկոեն ռազմավարական նշանակություն ստացած բնակավայր է: Այստեղով են անցնում Զքապորոժեի ճակատի արեւելյան թեւի մատակարարումները: Այն է` գրավելով Պոկրովսկոյեն, ռուսները դուրս են գալիս Զապորոժեի ճակատի խորը թիկունք` շրջանցելով այս ուղղությամբ արդեն երեք տարի կառուցվող ուկրաինական պաշտպանական համակարգը:
Բացի այդ, գրավելով Պոկրովսկոեն, ռուսական ուժերը կարող են հարվածել ինչպես մարզկենտրոն Զապորոժեի ուղղությամբ, այնպես էլ շարժվել դեպի Դնեպրոպետրովսկի մարզի կենտրոնական գոտի (Քարտեզ 2): Այս երշկու ուղղություններով էլ ուկրաինական կողմը լուրջ պաշտպանական համակարգեր չունի:

