«Իրավունք» թերթի տպագիր համարներ

«Հրապարակ». Հանդիպել են Մեղրիում եւ Արցախում

Մամուլի տեսություն

«Հրապարակ»-ը գրում է. 

«Չնայած տարեսկզբին հայտարարվեց, որ հայ-ադրբեջանական սահմանազատումը կշարունակվի Տավուշից, սակայն, մեր տեղեկություններով, ադրբեջանական կողմը պնդում է, որ այն շարունակեն Սյունիքից։ Վաշինգտոնյան համաձայնագրից հետո Ադրբեջանը շտապում է կյանքի կոչել, Ալիեւի բնորոշմամբ, «Զանգեզուրի միջանցքը», ու թերեւս այս նպատակով ակտիվություն է նկատվում նաեւ սահմանազատման հանձնաժողովների շփումներում։

Օրերս հայտնի դարձավ, որ սեպտեմբերի 5-ին Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի եւ Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաեւի ղեկավարությամբ կայացել են «փոխադարձ այցելություններ Հայաստանի Հանրապետության տարածք, Ադրբեջանի Հանրապետության տարածք»։

ՀՀ ԱԳՆ-ից նաեւ հայտնեցին․ «2025թ. օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն՝ կողմերը քննարկել են սահմանագծի համապատասխան հատվածների /հատվածամասերի սահմանազատման, ականազերծման, ինչպես նաեւ անհրաժեշտ ենթակառուցվածքների վերականգնման ու կառուցման եւ դրանց իրականացման ժամկետների հետ կապված հարցեր՝ հաղորդակցությունների ստեղծման ոլորտում գործողությունների սինխրոնիզացման նպատակով»։ Մհեր Գրիգորյանի գրասենյակից էլ հավելյալ պարզաբանեցին՝ հանդիպումը կայացել է Սյունիքի մարզի եւ Զանգելանի շրջանի հարավային մասերում։

Մեր տեղեկություններով՝ կողմերն ուղղաթիռով նախ Մեղրիում են հանդիպել, ապա, որպես «ԱդրբեջանիՀանրապետության տարածք», այցելել են Արցախ: Մեզ պատմեցին, որ աննկարագրելի զգացում է պատել հանդիպման մասնակիցներին, սակայն որեւէ մեկը որեւէ բառով չի արտահայտել դա։ Ադրբեջանական կողմի պահանջով, որոշել են սահմանազատումը շարունակել Սյունիքում: Ընդ որում, Որոտան-Շուռնուխ ճանապարհը վերադարձնելու հարցը քննարկելիս ադրբեջանցիները հայտարարել են, թե դրա անհրաժեշտությունը չկա, քանի որ հայկական կողմը դրա այլընտրանքն արդեն կառուցել է:

Վերջնական համաձայնություն այս հարցում դեռ չկա, սակայն, ասում են, խնդիրը միայն ճանապարհը չէ, այլ տարածքների հարցում էլ Ադրբեջանը նկրտումներ ունի։ Շատ պահանջում է, որ մի քիչ պակասի վրա համաձայնության գա»:

Ամբողջական հոդվածը` սկզբնաղբյուրում:

Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան