Դոհային հասցված իսրայելյան հարվածը առաջնային Թուրքիային էր ուղղված

Միջազգային

Ա­մե­րիկ­յան գոր­ծիչ Չար­լի Քըր­քի սպա­նութ­յան հետ կապ­ված (Տե´ս նաեւ https://iravunk.com/?p=322613&l=am) եւս մեկ վար­կած է շրջա­նառ­վում, ո­րը օ­րա­կարգ բե­րե­ցին ի­րան­ցի փոր­ձա­գետ­նե­րը: Հիմք է դար­ձել վեր­ջին ժա­մա­նակ­ներս Քըր­քի կող­մից հնչեց­ված ո­րոշ մտքեր, ո­րոնք, ըստ վար­կա­ծի, նա կրկնել է նաեւ սպա­նութ­յու­նից ա­ռաջ: Այն է՝ «Ի­րա­նը սո­վո­րա­կան եր­կիր չէ։ Այն Ի­րաք կամ Լի­բիա չէ, ո­րոնք կա­րե­լի է հո­ղին հա­վա­սա­րեց­նել մի քա­նի ռմբա­կո­ծութ­յամբ։ Որ Ի­րանն ու­նի բա­նակ, ո­րը տա­րի­ներ շա­րու­նակ պատ­րաստ­վում է պա­տե­րազ­մի Միաց­յալ Նա­հանգ­նե­րի հետ՝ ա­նօ­դա­չու թռչող սար­քե­րով, նա­վակ­նե­րով, ա­սի­մետ­րիկ պա­տե­րազ­մի փոր­ձով…»։ Ըստ այդմ էլ՝ որ. «ԱՄՆ տնտե­սութ­յու­նը չի կա­րող դի­մա­նալ եւս մեկ պա­տե­րազ­մի՝ Ի­րա­նի հետ. դո­լա­րը փլուզ­վում է, զի­նա­նոց­նե­րը սպառ­վում են Ուկ­րաի­նա­յում»:

Ըստ այդմ էլ` ի­րա­նա­կան փոր­ձա­գետ­նե­րը, ո­րոնք ա­ռաջ­նորդ­վում են գո­նե ի­րենց հա­մար այն միան­շա­նակ թե­զով, թե Թ­րամփն ա­մեն կերպ մտա­ծում է Ի­րա­նի դեմ նոր պա­տե­րազ­մի մա­սին, կա­րող էր ան­գամ իր ա­մե­նա­հա­վա­տա­րիմ գործ­չի նման մտքե­րից նե­ղա­նալ, ու մնա­ցածն ըստ են­թադ­րութ­յան:

­Կա այս վար­կա­ծի մի փոքր այլ տար­բե­րակ­ը, թե՝ նման մտքե­րով Քըր­քը կա­րող է ազ­դել Թ­րամ­փի վրա եւ դրա­նով ձա­խո­ղել Ի­րա­նի վրա հար­ձակ­վե­լու Նե­թան­յա­հու­ի ծրագ­րե­րը: Այ­սինքն, որ այս սպա­նութ­յան հե­տե­ւում կա­րող են նաեւ իս­րա­յել­յան հա­տուկ ծա­ռա­յութ­յու­ննե­րը գտնվեն: Այ­սինքն, որ դա նաեւ Թ­րամ­փին ուղղ­ված սպառ­նա­լիք է. «Կա´մ մեզ հետ ես, կա´մ էլ Քըր­քի պես կվեր­ջա­նաս»։

­Մի­գու­ցե այդ­պես է: Բայց ամ­բողջ խնդիրն այ­սօր այն է, թե Իս­րա­յելն ի­րա­կա­նում ցան­կա­նո՞ւմ է մոտ ժա­մա­նակ­ներս Ի­րա­նի հետ նոր պա­տե­րազմ սկսել: Մի կող­մից, 12-օր­յա պա­տե­րազ­մի փորձն է, ո­րը մի ա­ռանձ­նա­կի օ­գուտ չբե­րե­լով, լուրջ վնաս­ներ հասց­րեց Իս­րա­յե­լին: Գու­մա­րած, ԱՄՆ-ն­ ի­րոք ու­նի ռազ­մա­պա­շա­րի խնդիր, փո­խա­րե­նը Ի­րանն ա­րա­գո­րեն ամ­րաց­նում է դիր­քե­րը՝ Մոսկ­վա­յի եւ Պե­կի­նի օգ­նութ­յամբ: Իս­րա­յելն այս ի­րա­վի­ճա­կում ու­նի՞ հաղ­թա­կան պա­տե­րազ­մի ե­րաշ­խիք. մի­գու­ցե, բայց տե­սա­նե­լի չէ:

­Բայց մյուս կող­մից, հար­ված­նե­րը, ո­րոնք Իս­րա­յե­լը նա­խօ­րեին հասց­րեց Քա­թա­րին՝ Դո­հա­յին, շատ հե­տաքր­քիր մե­սիջ­ներ են պա­րու­նա­կում: Հի­շեց­նենք՝ հար­վածն ուղղ­ված էր Քա­թա­րում գտնվող ՀԱՄԱՍ-ի մի շարք լի­դեր­նե­րի, եւ ոչ միայն: Թե կոնկ­րետ ով­քեր են սպան­վել, քա­նի մարդ, Քա­թա­րից այդ­պես էլ հստա­կե­ցում չե­ղավ: Կան միայն լու­րեր, որ սպան­վել են մի շարք բարձ­րաս­տի­ճան ղե­կա­վար­ներ, ա­մե­նա­կա­րե­ւո­րը՝ Խա­լեդ Մա­շա­լը, ո­րի ան­ձին դեռ կհաս­նենք:

Ի­րա­կա­նում, մի փոքր այն­պես չէ, թե Թ­րամ­փը ՀԱՄԱՍ-ի ղե­կա­վար­նե­րին հրա­պու­րե­լով, բե­րել էր Քա­թար, եւ Իս­րա­յե­լը հար­վա­ծեց: Ա­ռանց Թ­րամ­փի էլ ՀԱՄԱՍ-ի հիմ­նա­կան կենտ­րո­նա­կա­յան­նե­րից մեկն ա­ռանց այդ էլ՝ Դո­հա­յում էր, մեկն էլ՝ Թուր­քիա­յում: Մինչ սի­րիա­կան հե­ղաշր­ջու­մը` ՀԱՄԱՍ-ը հիմ­նա­կա­նում կենտ­րո­նա­ցած էր Դա­մաս­կո­սում: Հե­ղաշր­ջու­մից հե­տո «տա­րօ­րի­նա­կութ­յան» աս­տի­ճան ա­րագ ՀԱՄԱՍ-ի ղե­կա­վա­րութ­յու­նը սկսեց հա­մա­գոր­ծակ­ցել սի­րիա­կան նոր իշ­խա­նութ­յուն­նե­րի հետ, բայց թույլ պաշտ­պան­վա­ծութ­յու­նից ել­նե­լով, կենտ­րո­նա­կա­յա­նը տե­ղա­փո­խեց Թուր­քիա եւ Քա­թար, ինչն ար­դեն շատ բա­նի մա­սին է ակ­նար­կում: Այն է՝ ա­մե­նա­սերտ կա­պե­րի մա­սին այդ եր­կու երկր­նե­րի հետ (նաեւ, որ­պես «մու­սուլ­ման եղ­բայր­նե­րի» մաս­նիկ), ինչ­պես որ քա­թա­րա­կան փո­ղե­րով եւ թուր­քա­կան ա­ջակ­ցութ­յամբ գոր­ծում է սի­րիա­կան այս կա­ռա­վա­րութ­յու­նը:

­Խա­լեդ Մա­շալն այս կազ­մա­կեր­պութ­յան ա­ռանց­քա­յին, ան­գամ՝ լե­գեն­դար դեմ­քե­րից է: Հիմ­նա­կան ֆունկ­ցիան Թուր­քիա-­Քա­թար-­Սի­րիա եւ այլ «հո­գե­հա­րա­զատ» երկր­նե­րի հետ պա­կե­րի ա­պա­հո­վումն է, եւ «չար լե­զու­նե­րը» պատ­մում են, որ սի­րիա­կան հե­ղաշրջ­ման փու­լում ակ­տի­վո­րեն գոր­ծակ­ցել է նաեւ իս­րա­յել­յան հա­տուկ ծա­ռա­յութ­յուն­նե­րի հետ՝ այդ «օ­պե­րա­ցիա­նե­րի» շրջա­նակ­նե­րում:

Մ­յուս կող­մից, ի­հար­կե, Թուր­քիա­յի եւ Քա­թա­րի ա­մե­նա­սերտ հա­մա­գոր­ծակ­ցութ­յան փաս­տը Մեր­ձա­վոր Ա­րե­ւել­քում նոր բան չէ. Թուր­քիան՝ որ­պես ու­ժա­յին բա­ղադ­րիչ, Քա­թա­րը՝ ֆի­նան­սա­կան (գործ­նա­կա­նում բո­լոր թուր­քա­մետ հա­մար­վող խմբա­վո­րում­նե­րի տակ հենց քա­թար­յան փո­ղերն են): Կրկ­նենք, այս գոր­ծակ­ցութ­յու­նը կար նա­եւ Սի­րիա­յում, այդ թվում՝ Իս­րա­յե­լի ո­րո­շա­կի մաս­նակ­ցութ­յամբ: Եվ ա­հա հի­մա Իս­րա­յե­լը հար­վա­ծում է Քա­թա­րին՝ ոչն­չաց­նե­լով կոնկ­րետ այն ան­ձին, ով ի­րա­կա­նաց­նում էր այդ կա­պե­րը: Եվ երբ այս ֆո­նին մաս­նա­վո­րա­պես ի­րա­նա­կան աղբ­յուր­նե­րը հռե­տո­րա­կան հարց են տա­լիս, թե՝ «հա­ջորդ թի­րա­խը Թուր­քիան չի՞ լի­նե­լու», դրա­նում շատ մեծ տրա­մա­բա­նութ­յուն կա:

­Հա­մե­նայն­դեպս, այդ հար­վա­ծով Իս­րա­յե­լը մեկ շատ լուրջ մե­սիջ հղում է՝ այն գոր­ծակ­ցութ­յու­նը, ո­րը կար Սի­րիա­յում, հի­մա ար­դեն չկա: Ու այդ մե­սիջն ա­ռա­ջին հեր­թին ուղղ­ված է Թուր­քիա­յին:

­Գու­մա­րած դրան՝ որ­պես­զի իս­րա­յել­յան հրթիռ­նե­րը հաս­նեին Դո­հա, նախ պետք է հաղ­թա­հա­րեին մոտ 2000կմ՝ անց­նե­լով ԱՄՆ-ի ՀՕՊ հա­մա­կար­գե­րով պատ­ված տա­րածք­նե­րով: Ու երբ Թ­րամ­փը «ցավ է հայտ­նում» այդ հար­ված­նե­րի հա­մար, նաեւ բա­ցատ­րեր, թե ինչ­պես են իս­րա­յել­յան հրթիռ­նե­րը հան­գիստ ան­ցել ա­մե­րիկ­յան պաշտ­պա­նութ­յու­նը եւ հա­սել Քա­թար, որն ԱՄՆ-ին հսկա­յա­կան ներդ­րում­ներ է խոս­տա­ցել, հե­տաքր­քիր կլի­ներ:

Այս­պի­սով այն, որ Իս­րա­յելն ա­րա­գաց­ված տեմ­պե­րով շա­րու­նա­կում է Սի­րիա­յի հա­րա­վում՝ մին­չեւ քրդաբ­նակ հատ­ված հաս­նող «Դավ­թի մի­ջան­ցքի» կա­ռու­ցու­մը, Դո­հա­յին հասց­ված այս հար­ված­նե­րը նույն­քան պարզ ի ցույց դրե­ցին, որ­քան Իս­րա­յե­լի հո­վա­նա­վո­րութ­յամբ ար­դեն փաս­տա­ցի ինք­նու­րույ­նութ­յուն հաս­տա­տած դրուզ­նե­րը:

Ս­րա հետ մեկ­տեղ, Գա­զա­յում ըն­թա­ցող նոր հար­ձա­կու­մը եւ Թ­րամ­փի տա­րաբ­նույթ մե­խա­նիզմ­նե­րը՝ ուղղ­ված նաեւ այդ տա­րածք­նե­րի հաշ­վին «Մեծ Իս­րա­յել» ստեղ­ծե­լուն, իր հեր­թին է ակ­նար­կում, որ այս պա­հին Իս­րա­յե­լի թիվ 1 նպա­տակն ա­մե­նե­ւին էլ Ի­րա­նի հետ պա­տե­րազ­մե­լը չէ: Ա­ռա­վել եւս, որ Ի­րա­նում չես կա­րող նույն­քան ան­պա­տիժ հար­ված­ներ հասց­նել, որ­քան մնա­ցած հատ­ված­նե­րում:

Այս ա­մե­նը, ի­հար­կե, ա­մե­նա­մոտ ժա­մա­նակ­ներս հիմ­քից փո­խե­լու է Մեր­ձա­վոր Ա­րե­ւել­քի ողջ քա­ղա­քա­կան լանդշ­աֆ­տը: Ըստ այդմ, կա նաեւ այն հար­ցը, թե այս ուղ­ղութ­յամբ ի՞նչ պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­ներ կան ռուս­նե­րի հետ, ո­րոնք հա­զիվ թե ցան­կա­նան ինչ-որ մե­կին թող­նել Ի­րա­նի մի­ջո­ցով Հնդ­կաս­տան դուրս գա­լու դա­րե­րի ե­րա­զան­քը, ո­րը ներ­կա­յումս շատ մոտ է: Ու ե­թե կան գո­նե նախ­նա­կան պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­ներ, Թ­րամփն ինքն է մաք­սի­մում փոր­ձում հե­ռու մնալ Ի­րա­նի ուղ­ղութ­յամբ սրա­ցում­նե­րից, նո­րից սկսել են ՄԱԳԱՏԷ-ի մի­ջո­ցով ինչ-որ լու­ծում­ներ տալ ի­րա­վի­ճա­կին, Իս­րա­յե­լի ին­չի՞ն է պետք ԱՄՆ-ում ինչ-որ սպա­նութ­յու­ններ ի­րա­կա­նաց­նել՝ Թ­րամ­փի հետ թշնա­մա­նա­լու ռիս­կին գնա­լով:

Տես նաեւ https://t.me/iravunk/57679 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում