Իմպիչմենթը նաեւ ջրբաժան է. Հայկ Դերզյան
ՆերքաղաքականՀՀԿ խորհրդի անդամ ՀԱՅԿ ԴԵՐԶՅԱՆԻ կարծիքով՝ իմպիչմենթի գործընթացը ստեղծված իրավիճակում ամենառեալ հնարավորությունն է, որպեսզի ընդդիմադիր քաղաքական ուժերը չսպասեն մինչեւ հերթական ընտրություններ՝ «տեսնենք` ինչ է լինում» սկզբունքով, իսկ ոմանք ստեղծեն իմիտացիա, թե իրենք թիվ մեկ ընդդիմությունն են:
— Ինչ֊-որ տեղ իմպիչմենթը նաեւ ջրբաժան է, որով հստակ ուրվագծվում է` ո՞վ է ուզում իշխանափոխություն, ո՞վ է ուզում Նիկոլ Փաշինյանին հեռացնել, իսկ ո՞վ է ուզում ուղղակի մնալ՝ որպես ընդդիմադիր դիրքեր ունեցող մարդ` իր մանդատներով հանդերձ։ «Պատիվ ունեմ» խմբակցությունը ցույց է տվել իր դիրքորոշումով, իր քայլերով, որ մենք կողմ ենք իմպիչմենթին, կողմ ենք Նիկոլ Փաշինյանի եւ իր քաղաքական թիմի հեռացմանը, վարչապետի փոփոխությանը եւ մինչեւ 2026 թ.-ը չսպասելուն:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

