Քըրքի սպանության մեջ կասկածվողը ձերբակալվել է. նրան ՀԴԲ-ին է հանձնել սեփական հայրը
ՄիջազգայինԹրամփը հայտարարել է, որ Քըրքի սպանության մեջ կասկածվողը ձերբակալվել է, նրան իրավապահ մարմիններին է «հանձնել» իրեն շատ մոտ անձը։ Թրամփը հավելել է, որ դեռևս ապացույցներ չկան, որ կասկածյալը հանցակիցներ է ունեցել։
Թրամփը նաև կարծում է, որ Քըրքի սպանության մեջ մեղավոր անձը արժանի է մահապատժի։
Չարլի Քըրքի սպանության մեջ կասկածվողը երեկվանից կալանքի տակ է Յուտայում և հարցաքննվում է, նաեւ հաղորդում են CNN-ը, Reuters-ը և Fox-ը՝ հղում անելով աղբյուրներին։
CNN-ը մանրամասնում է, որ Քըրքին սպանել է Յուտայի 22-ամյա բնակիչ Թայլեր Ռոբինսոնը։ Ըստ աղբյուրի, որդուն ՀԴԲ-ին է հանձնել հայրը, որին մարդասպանը պատմել է իր արածի մասին։ Հայրը խաբել է որդուն՝ իր մոտ պահելով, որպեսզի ՀԴԲ-ի գործակալները ժամանեն։
Բայց նաեւ չմոռանանք,որ սա արդեն երրորդ թե չորրորդ կասկածյալն է, որին բերամն են ենթարկում: Մյուս բոլորին ազատ են արձակել:

