Տեր Արամն Աննա Հակոբյանին հյուրընկալելուց հետո որևէ գրավոր կամ բանավոր նկատողություն չի ստացել. Տեր Մուշեն փակագծեր է բացում
Թեմա«Համացանցում որոշ շրջանակներ ջանքեր չեն խնայում համոզելու մարդկանց, որ Տ. Արամ քահանա Ասատրյանի նկատմամբ հալածանքներ են իրականացվում, ու փորձ է կատարվում այս ամենը կապել այն հանգամանքի հետ, թե իբր պատճառը վարչապետի տիկին Աննա Հակոբյանի Սուրբ Հովհաննավանքում ընդունելությունն է։
Իրականում այս ընդունելությունը տեղի է ունեցել Արագածոտնի թեմի առաջնորդի գիտությամբ։ Տ. Արամ քահանա Ասատրյանը ՀՀ վարչապետի տիկնոջը Հովհաննավանքում հյուրընկալել է 2024 թ․ մայիսին, իսկ դրանից հետո որևէ գրավոր կամ բանավոր նկատողություն չի ստացել։
Նման այցելություններ տիկին Աննա Հակոբյանն ունեցել է նաև այլ վանքերում և եկեղեցիներում։ Օրինակ՝ Տ․ Մանուկ քահանա Զեյնալյան, (22.08.2022 թ․, Աշտարակի Կարմրավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի)։
Տ․ Թադե քահանա Թախմազյան, (23.08.2022 թ․, Թալինի Կաթողիկե Սուրբ Աստվածածին եկեղեցի)։ Տ․ Մխիթար քահանա Ահարոնյան, (23.08.2022 թ․, Տեղերի Սուրբ Աստվածածին եկեղեցի)։
Ինչպես Հովհաննավանքում, այնպես էլ նշված օրինակներում հոգևորականները որևէ նկատողություն երբևէ չեն ստացել, որովհետև եկեղեցի այցելող յուրաքանչյուր անձի ընդունելը հոգևորականների հովվական ծառայության մի մասն է կազմում», - գրել է Արժանապատիվ ՏԵՐ ՄՈՒՇԵ քահանա ՎԱՀԱՆՅԱՆԸ։

