Բրիտանիայի պակիստանուհի ՆԳ նախարարն ազատ է արձակվել 21-րդ դարի ամենավտանգավոր ահաբեկիչներից մեկին
ՄիջազգայինԲրիտանիայում ազատ է արձակվել 21-րդ դարի ամենավտանգավոր ահաբեկիչներից մեկը:
Մեծ Բրիտանիայի Ներքին գործերի նախարարության նոր ղեկավարը հրամայել է Անգլիայի գլխավոր դատավոր Ռոբերտ Ջեյին բանտից ազատել ահաբեկիչ Հարունա Ասվատին, ոv 2005 թվականին Լոնդոնում կարմիր անգլիական ավտոբուսների վրա 7 ռումբ էր տեղադրել, ապա պայթեցրել դրանք։
Նա դատապարտվել էր ցմահ ազատազրկման, սակայն այսօր նա ազատ է արձակվել բանտից, քանի որ արդեն «ուղղվել» էր։ Միաժամանակ դատավորը նրան մաղթել է «հաջողություն» և Ասվատին անվանել «լավ տղա»։
Ի պատասխան՝ «Անկախության» կուսակցության առաջնորդ Նայջել Ֆարաժը պահանջել է, որ դատավորը ազատվի աշխատանքից, իսկ պահպանողական Ռոբերտ Ջենրիկը Ասվատի ազատ արձակումը անվանել է «վիրավորանք 2005 թվականի զոհերի նկատմամբ»։
Հայտնի է, որ Ասվատը մարզվել է դիվերսիաների մեջ Պակիստանում, մասնակցել է զանգվածային մահապատիժների ահաբեկիչ Բին Լադենի շրջապատում և խոստովանել է կապերը Ալ-Քաիդայի հետ։
Ու թող տարօրինակ չթվա, սակայն 21-րդ դարի ամենավտանգավոր ահաբեկիչներից մեկին ազատելու հրաման տվող նոր նախարարը` Շաբանա Մահմուդը (ստորեւ լուսանկարում) նույնպես պակիստանյան ծագում ունի: Ասել, թե նրա այդ որոշման մեջ ծագումնաբանությունը եւ դրանից բխող այլ հարցեր դեր չեն խաղացել, միամտություն կլիներ: Թեկուզեւ հաշվի առնելով, որ նա հազիվ է 5 օր զբաղեցնում այդ պաշտոնը, եւ միանգամից նման սկանդալային որոշում է կայացնում:

